211652_close_icon
views-count1416 դիտում article-date 19:35 13-10-2022

Երևանում մթնոլորտային օդի որակը հոկտեմբերի 6-12-ն ընկած ժամանակահատվածում

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հոկտեմբերի 6-12-ը:

«Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Արաբկիրում՝ հոկտեմբերի 6-ին և 7-ին, 9-ին և 11-ին, Շենգավիթում՝ հոկտեմբերի 7-ին և 9-ին, Նոր Նորքում՝ հոկտեմբերի 6-ին և 7-ին, 9-ին և 10-ին։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում հոկտեմբերի 6-ին և 8-ին, 10-ին և 11-ին, Շենգավիթում՝ հոկտեմբերի 10-ին, Նոր Նորքում՝ գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն և Շենգավիթ վարչական շրջաններում հոկտեմբերի 12-ին»։

Возможно, это изображение текст

Возможно, это изображение текст

Возможно, это изображение текст

Նմանատիպ նյութեր