28159 դիտում
21:57 22-11-2022
Քեզ բացակա չենք դնի. Երևանում բացվեց արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս Գառնիկ Հովհաննիսյանի հիշատակը հավերժացնող խաչքար-հուշարձան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն մի քանի օր է, մայրաքաղաքի Սեբաստիա փողոցի 3/3 շենքի բակում չի դադարում քաղաքացիների այցելությունը, ովքեր ծաղիկներ են խոնարհում նոյեմբերի 21-ին նշված շենքի բակում բացված արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս Գառնիկ Հովհաննիսյանի հիշատակը հավերժացնող խաչքար-հուշարձանի մոտ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը շենքի բակում էին հավաքվել հերոսի հարազատները, ընկերները, այդ թվում՝ զինակից, արցախյան բոլոր պատերազմներին մասնակցած հերոսներ, հերոսածին մայրեր, ինչպես նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Անդրանիկ Ավետիսյանը։
Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին հերոսի հիշատակը, ապա վարչական շրջանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ա. Ավետիսյանի և խաչքար-հուշարձանի նախաձեռնության հեղինակ, նույն թաղամասի բնակիչ Մյասնիկ Մնացականյանի կողմից իջեցվեց սավանը, որից հետ հոգևոր հովվի կողմից հնչեցվեց Տերունական աղոթքն ու օծվեց խաչքարը, ապա ներկաները ծաղիկներ խոնարհեցին։
***
Երկու տարի է անցել այն օրից, երբ փոխվեց հայության մտածելակերպը, հոգեբանությունը և տրամաբանությունը: 2020 թվականի 44-օրյա պատերազմը մեզնից խլեց մի ամբողջ սերունդ, սերունդ, որը հերոսաբար և հաղթանակի հավատը սրտում մարտնչում էր հանուն հայրենիքի: Մեր հերոս տղաները այսօր էլ հաղթանակած են, քանի որ նրանք ընկան, որպեսզի հայրենիքը կանգուն մնա, և մենք ապրենք:
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, Երևանի Սեբաստիա 3/3 հասցեի բնակիչների համար շատ խորհրդանշական օր էր: Շենքի մի խումբ բնակիչների նախաձեռնությամբ շենքի բակում տեղադրվեց 44-օրյա պատերազմում զոհված, անմահ հերոս Գառնիկ Հովհաննիսյանին նվիրված խաչքար և հուշաղբյուր:
Գառնիկը ծնվել է 2001 թվականին, Երևանում, Հովհաննիսյանների ընտանիքում: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Գեղարվեստի ուսւմնարան՝ փայտի փորագրության բաժին: Ուսումնարանն ավարտելուց հետո մեկնել է ծառայության՝ հայրենիքի պարտքը արժանավայել կատարելու:
9 ամիս էր անցել ծառայությունից, երբ սկսվեց արցախյան 44-օրյա պատերազմը: Այդ օրերին Գառնիկը և նրա ծառայակից ընկերները գտնվում էին Հադրութի 102 մարտական դիրքում: Հոկտեմբերի 8-ին նրանց էին միացել «ԱՐԱՄԱԶԴ» ջոկատի տղաները՝ Կորյուն Ղումաշյանի հրամանատարությամբ:
Տղաները պատմում են, թե ինչպես հոկտեմբերի 13-ին թշնամին անսպասելի հարձակվեց կողքի՝ 103 մարտական դիրքի վրա: Թեժ մարտերի ընթացքում Գառնիկը շուտ կողմնորոշվելով որոշեց, որ եթե նռնականետով պայթեցնի 103 մարտական դիրքի դիտակետը, կկասեցնի թշնամու առաջխաղացումը: Նա, վտանգելով իր սեփական կյանքը, բարձրացավ 102 մարտական դիրքի խրամատի վերևի հատվածում, կանգնեց՝ ուղիղ դիպուկահարի նշանառության տակ լինելով նռնականետով մի կրակոցով հարվածեց ուղիղ 103 մարտական դիրքի դիտակետին: Այդ պահին նա միայն մի բան ասաց. «Արագ կանեմ, տղերքին վնաս չեմ տա»:
«Չլսելով ոչ մեկին՝ կյանքը վտանգելով կասեցրեց թշնամու առաջխաղացումը: Բոլորս ուրախ էինք, քանի որ չկար զոհ, չկար դիրքի կորուստ»,-պատմում են տղաները:
Գառնիկը, չնայած իր տարիքին, քաջաբար մարտնչել է թշնամու մեծաթիվ ուժերի դեմ, բայց 2020 թվականի հոկտեմբերի 25-ին, ցավոք, հերոսաբար զոհվեց:
ԽՈՆԱՐՀՈՒՄ և ՓԱՌՔ ԳԱՌՆԻԿԻՆ ԵՎ ՄԵՐ ՄՅՈՒՍ ՆԱՀԱՏԱԿՎԱԾ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 323+
323+