211652_close_icon

Խաղաղության պայմանագիր չի կարող լինել, երբ մեր տարածքում զինված միավորումներ կան, եւ կան հայ գերիներ. Ալեն Սիմոնյան․ NEWS.am

views-count1782 դիտում article-date 16:17 14-10-2022
Խաղաղության պայմանագիրը չի կարող լինել այն պարագայում, երբ մեր տարածքում գտնվում են ադրբեջանական զինված միավորումները: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Գրում է NEWS.am-ը։

«Նաեւ կարծում եմ, որ խաղաղության պայմանագիր կնքելիս մենք պետք է ունենանք մի իրավիճակ, որ ռազմագերի չունենք: Այլ պարագայում դա կարող է իմիտացիայի տպավորություն թողնել»,-ասաց նա:

Անդրադառնալով հայտարարություններին, թե մինչեւ տարեվերջ կկնքվի խաղաղության պայմանագիրը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, ԱԺ նախագահն ասաց. «Դա մեր ցանկությունն է: Երկկողմ հայտարարությունների հիման վրա տրամադրվածություն է ստեղծվել, որ եկեք մինչեւ տարեվերջ այդ պայմանագիրը կքնենք: Որքան հասկանում եմ՝ երկու կողմի համար էլ ցանկալի է դա»:

Նմանատիպ նյութեր