211652_close_icon
views-count1264 դիտում article-date 15:52 20-03-2023

Ադրբեջանի հետ խաղաղության բանակցությունները փակուղում չեն, բայց դա չի նշանակում, որ հերթական սադրանք անելու համար Ադրբեջանին դա կարող է զսպող գործիք լինել. Ալեն Սիմոնյան

Ադրբեջանի հետ խաղաղության բանակցությունները փակուղում չեն, բայց դա չի նշանակում, որ հերթական սադրանք անելու համար Ադրբեջանի համար դա կարող է զսպող գործիք լինել: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Հակառակը՝ բանակցությունների մեջ ստեղծված իրականությունը կարող է հատուկ արված լինի, որպեսզի օգտագործվի որևիցե սադրանիք իրականացնելու համար»,-նկատեց Սիմոնյանը:

Վերջինս նշեց, որ անկախ բանակցությունների բովանդակությունից՝ ՀՀ-ն ամենօրյա ռեժիմով զբաղվում է ՀՀ պաշտպանունակությունը բարձրացնելու գործով:
Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրի շուրջ տեղի ունեցող բանակցություններին, ապա Սիմոնյանը նշեց, որ այս հարցում հիմնական դերակատարը մնում է Ռուսաստանի Դաշնությունը, սակայն կան նաև նախաձեռնություններ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կողմից: 

Նմանատիպ նյութեր