1232 դիտում
22:30 14-10-2022
Հայաստանից էլեկտրաէներգիայի արտահանման եկամուտը կրկնապատկվել է
էլեկտրաէներգիայի արտահանումից ստացված ՀՀ հասույթը զգալի աճ է գրանցել. այն 2022 թվականի առաջին 8 ամիսներին գերազանցել է 62 միլիոն դոլարը։
Անցած տարվա հունվար-հուլիս ամիսներին այս ցուցանիշը կազմել էր 31,6 մլն դոլար։
Պարզվում է, որ էլեկտրաէներգիայի արտահանումից ստացված հասույթը 2022 թվականի առաջին 8 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրեթե կրկնապատկվել է։
Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը 2022 թվականի հունվար-օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 16,6%-ով։
2021 թվականին էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել էր 0,6%-ով, իսկ արտահանումը` մեկ քառորդով։ Միաժամանակ, անցած տարի Հայաստան էլեկտրաէներգիայի ներմուծման ծավալն աճել էր 15 տոկոսով։
Արամ Դանիելյան
Նմանատիպ նյութեր
4302 դիտում
13:01 05-08-2017
ՄԱԿ ԱԽ-ում ամերիկյան բանաձևը տարեկան 1 մլրդ դոլարով կկրճատի Հյուսիսային Կորեայի արտահանման եկամուտը
2545 դիտում
11:27 23-12-2021
Հայաստանից Իրան էլեկտրաէներգիայի արտահանման հնարավորությունները կմեծանան. փոխնախարար
1264 դիտում
18:42 08-02-2014
Հայաստանից Վրաստան ցեմենտի արտահանման ծավալն աճել է 36 %-ով
Այս բաժնից
634 դիտում
13:31 18-01-2025
Բագրատ Սրբազանի այցը Իրան կրում է մասնավոր բնույթ