1234 դիտում
18:42 08-02-2014
Հայաստանից Վրաստան ցեմենտի արտահանման ծավալն աճել է 36 %-ով
Հայաստանից Վրաստան արտահանվող ցեմենտի ծավալն անցյալ տարի 2012 թվականի համեմատ աճել է 36 տոկոսով և կազմել 185 հազար 198.7 տոննա: Արտահանված ցեմենտի մաքսային ընդհանուր արժեքը գերազանցել է 11.8 միլիոն դոլարը, ինչը նախորդ տարվա ցուցանիշից ավելի է մոտ 26 տոկոսով:
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ միաժամանակ, նախորդ տարի մեր երկիր է ներմուծվել ընդամենը 3 հազար 424,5 տոննա ցեմենտ: Վրաստանից բացի, այլ երկիր Հայաստանից ցեմենտ չի արտահանվել: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ անցյալ տարի Հայաստանում արտադրվել է 430.9 հազար տոննա ցեմենտ, ինչը 1.5 տոկոսով պակաս է 2012թ. ցուցանիշից: Մեր երկրում արտադրված ցեմենտի ընդհանուր ծավալի մոտ 43 տոկոսն արտահանվել է Վրաստան:
Նմանատիպ նյութեր
2147 դիտում
10:05 06-11-2014
Դադարեցվել է Հրազդանի ցեմենտի գործարանի աշխատանքը, իսկ աշխատավարձերի կեսը կտան ցեմենտի տեսքով. Ժողովուրդ
4627 դիտում
09:39 13-09-2019
Իրանական ցեմենտի մեծ քանակությամբ ներկրումը լուրջ վնաս է հասցրել «Հրազդան» ցեմենտի գործարանին. «Ժողովուրդ»
2875 դիտում
09:18 03-11-2016
Հայաստանից արտահանման ծավալները 19.6 տոկոսով աճել են, իսկ ներմուծման ծավալները՝ 0.8 տոկոսով նվազել. «Ժողովուրդ»
Այս բաժնից
694 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2023 դիտում
09:34 22-12-2024
Երևանում և մարզերի առանձին շրջաններում թույլ ձյուն կտեղա
922 դիտում
09:21 22-12-2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց