211652_close_icon
views-count1452 դիտում article-date 13:22 15-10-2022

ԱՄՆ-ն աջակցում է իրանցի ցուցարարներին․ «Ամերիկայի ձայն»

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ուրբաթ օրը հոկտեմբերի 14-ին Վաշինգտոնում իրանցի ակտիվիստների հետ հանդիպման ժամանակ ընդգծել է ԱՄՆ-ի աջակցությունը Թեհրանում իշխող կառավարության դեմ ցույցերին: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Բլինքենն ասել է, որ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել երկրի բարոյականության գծով ոստիկանության դեմ և աշխատում է լիցենզավորել տեխնոլոգիաները, որը թույլ կտա իրանցիներին շփվել միմյանց և արտաքին աշխարհի հետ: Նա մանրամասներ չներկայացրեց այն տեխնոլոգիայի մասին, որի վերաբերյալ ակնարկներ էր արել:

«Մենք ձգտում ենք աջակցել նրանց, ովքեր պաշտպանում են իրենց հիմնարար ազատությունները՝ չնայած վարչակարգի ջանքերին՝ զրկելու համար նրանց, ազատ խոսելու, միմյանց հետ շփվելու հնարավորությունից»,- ասել է Բլինքենը:

Նրա խոսքերը հաջորդեցինզ` ուրբաթ օրը իրանական ոստիկանություն մեծաթիվ ուժերի էթնիկ արաբներով բնակեցված քաղաքում տեղակայումից հետո: Դրան նախորդել էին ակտիվիստների՝ բողոքի ակցիաների կոչերը: Իրանում արդեն չորորդ շաբաթն է չեն դադարում բողոքի ցույցերը, որոնք բռնկվեցին Մահսա Ամինիի անազատության մեջ մահից հետո:

Հակակառավարական այս ցույցերին մասնակցում են իրանցիների տարբեր խավերի ներկայացուցիչներ: Այս բողոքի ցույցերը 1979 թվականի հեղափոխությունից ի վեր Իսլամական Հանրապետության համար ամենաուժգին մարտահրավերներից են, նույնիսկ եթե վարչակարգի տապալման նշաններ դեռ չեն նկատվում, գրում է Reuters գործակալությունը:

Իրավապաշտպան կազմակերպություններն ասում են, որ ամբողջ երկրում ավելի քան 200 մարդ է սպանվել բռնաճնշումների արդյունքում, այդ թվում՝ դեռահաս աղջիկներ, որոնց մահը էլ ավելի է մեծացրել Իսլամական Հանրապետության տապալման պահանջը:

Իրանցի քուրդ Ամինին մահացել է սեպտեմբերի 16-ին Թեհրանում «անպատշաճ հագուստի» համար ձերբակալվելուց հետո։

Ամինիի մահը և հաջորդած բռնաճնշումները արժանացան Միացյալ Նահանգների և արևմտյան այլ տերությունների դատապարտմանը, ինչը դրդեց նոր պատժամիջոցների Իրանի պաշտոնյաների նկատմամբ և ավելացրեց լարվածությունն այն փուլում, երբ 2015 թվականի միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունները գտնվում են փակուղում:

Նմանատիպ նյութեր