211652_close_icon
views-count16114 դիտում article-date 22:47 04-01-2018

ԱՄՆ-ի փոխնախագահն աջակցություն է խոստացել իրանցի ցուցարարներին

ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը Իրանում կառավարության դեմ բողոքի ցույցերի մասնակիցներին աջակցություն է խոստացել։ Այդ մասին հայտնում է Ria Novosti-ն։ «Այսօր իրանական ազգը կրկին ոտքի է կանգնել, որպեսզի պահանջի ազատություն ու հնարավորություններ, և նախագահ Դոնալդ Թրամփի ղեկավարությամբ Միացյալ Նահանգները նրանց կողքին են։ Այս անգամ մենք չենք լռի»,-ասել է նա։ «Կանաչ հեղափոխությունը դաժանորեն ճնշվեց և Իրանի փողոցներում լռությունը համընկավ Սպիտակ Տանլռության հետ։ Մինչ օրս բազմաթիվ իրանցիներ մեղադրում են ԱՄՆ-ին, որ կարիքի պահին լքեցինք նրանց»,-մեջբերում է Փենսի խոսքը The Washington Post թերթը։

Նմանատիպ նյութեր