16580 դիտում
10:43 16-10-2022
Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. 33-ամյա վարորդը ՌԴ համարանիշներով Hyundai Solaris-վ բախվել է բետոնե ջրհորդանին և կողաշրջվել, կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում վարույթ է նախաձեռնվել հոկտեմբերի 14-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։
Այդ օրը, ժամը 09։00-ի սահմաններում Մեծ Մասրիկ գյուղի բնակիչ՝ 33-ամյա Սասուն Խաչատրյանը Մեծ Մասրիկ-Վարդենիս ավտոճանապարհին՝ Վարդենիս քաղաքի Չարենցի փողոցում իր վարած Hyundai Solaris մակնիշի ռուսական համարանիշներով ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի աջ, բախվել ճանապարհի եզրին գտնվող բետոնե ջրհորդանին և կողաշրջվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ս. Խաչատրյանն ու նրա ուղևոր՝ Մեծ Մասրիկ գյուղի բնակիչ, 30-ամյա Ռիմա Կարապետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վարդենիս» ԲԿ։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ։
Լուսանկարները՝ Սևակ Սահակյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+