211652_close_icon
views-count27149 դիտում article-date 16:50 16-10-2022

Խոշոր հրդեհ՝ Երևանի Սևանի փողոցում գործող սուրճի գործարանում. ժամանել է հրշեջների մի քանի մարտական հաշվարկ, հայտարարվել է ԲԻՍ-1, պարեկները սահմանազատել են տարածքը.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:05-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգմաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանի փողոցի թիվ 86/1 հասցեում գտնվող սուրճի գործարանի տարածքից ծուխ է նկատվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 2, թիվ 3, թիվ 4 հրշեջ փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ։

Ժամանել է նաև ավտոսանդուղք։

Մինչ հրշեջների ժամանումը, հրդեհի վայր են ժամանել ՀՀ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ սպայական գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։

Պարեկները սահմանազատել են տարածքը, որպեսզի հրշեջները կարողանան աշխատանքներ կատարել։

Տեղում հայտարարվել է հրդեհի բարդության ԲԻՍ-1։

Այս պահին հրդեհի տարածումը հրշեջների կողմից կանխվել է և շարունակվում են որոնողական աշխատանքները կրակի օջախներ հայտնաբերելու համար։

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Պարզվոմ է նաև, թե ինչ հանգամանքներում է հրդեհը բռնկվել։

Դեպքի վայր է ժամանել շտապօգնության բժիշկների հերթապահ խումբ, որ եթե մարդիկ տուժեն, տեղում բուժօգնություն ցուցաբերեն, իսկ անհրաժեշտության դեպքում էլ տեղափոխեն հիվանդանոց։ 

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+

Նմանատիպ նյութեր