211652_close_icon
views-count1093 դիտում article-date 13:50 19-10-2022

«Արգենտինյան Հանրապետություն» հիմնական դպրոցի աշակերտները շրջել են ԱԻՆ-ում

Արտակարգ իրավիճակների նախարարությունում հյուրընկալել են Երևանի «Արգենտինյան Հանրապետություն» թիվ 76 հիմնական դպրոցի աշակերտներին։ 9-րդ դասարանցիներն այցելել են Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, նաև ծանոթացել Հոգեբանական աջակցության բաժնում իրականացվող աշխատանքներին։ ՃԿԱԿ-ում ներկայացվել են գործարկվող ծրագրային միջոցները, 911 զանգերի ծառայության աշխատանքի առանձնահատկությունները։

ԱԻՆ-ը հայտնում է, որ հոգեբանական աջակցության բաժնում աշակերտները շրջել են արտ-թերապևտիկ, հոգեդիագնոստիկ, հոգեթերապևտիկ, արագ արձագանքման սենյակներում, ծանոթացել ստորաբաժանման գործունեությանը, տեխնիկական հագեցվածությանը, արտակարգ իրավիճակներում արձագանքման մոտեցումներին։

Արտակարգ իրավիճակների նախարարության և ուսումնական հաստատությունների միջև սերտ համագործակցությունն ուղղված է իրազեկման մակարդակի բարձրացմանը։

Նմանատիպ նյութեր