54379 դիտում
22:29 19-10-2022
Մահվան ելքով վրաերթ՝ «Գավառ» բժշկական կենտրոնի դիմաց, 59-ամյա վարորդը Lexus-ով վրաերթի է ենթարկել 2 հետիոտնին, մեկը ճանապարհին մահացել է, կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաներում «Գավառ» ԲԿ-ից ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ վրաերթի հետևանքով մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել տղամարդու դի, 1 հոգի էլ մարմնական վնասվածքներով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, ոստիկանության Գավառի բաժնի պետ Պետրոսյանը։
Ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 18։50-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 59-ամյա Ա․ Խ-ն իր վարած Lexus մակնիշի ավտոմեքենայով Գավառ քաղաքի Ազատության փողոցում՝ Գավառի բժշկական կենտրոնի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել Գեղարքունիքի մարզի բնակիչներ՝ 34-ամյա Գ, Պ-ին և 54-ամյա Խ․Կ-ին, ինչի հետևանքով վերջիններս մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» ԲԿ։
Հիվանդանոցի ճանապարհին Գ, Պ-ն մահացել է։։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ։
Վրաերթի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Նազարյանի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ։
Վարորդն ինքնակամ ներկայացել է ոստիկանության Գավառի բաժին, որտեղից նրան ոստիկանները ներկայացրել են Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Գավառի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն աշխատում էր Գավառի ճանշինում։
Լուսանկարները՝ Սևակ Սահակյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+