211652_close_icon
views-count89626 դիտում article-date 12:34 21-10-2022

Երևանում  BMW-ով և Mitsubishi-ով վթարի են ենթարկվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցները․ կա վիրավոր․ պատճառը «Վեոլիա Ջուր» ընկերության անփութությունն է եղել․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։40-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Ռուշան Թադևոսյանը իր վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենայով Մյասնիկյան պողոտայում դուրս  է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր՝ Կոտայքի մարզի բնակիչ 31-ամյա Գարիկ Հովսեփյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ 

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ։ 

Ժամանել է նաև Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայության ավագ տեսուչ Հարություն Գրիգորյանը։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Արամայիս Ղուկասյանը, Նարեկ Մկրտչյանն ու Վլադիմիր Դերձյանը։ 

Դեպքի վայր են ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Վթարի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպոտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով քննիչ Նարեկ Ստեփանյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով Ն․ Ստեփանյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։ 

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ 

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները, այդ թվում՝ հարևանությամբ ապրող, ասում էին, որ վթարի պատճառը եղել է ճանապարհով հոսող ջուրը, որը վթարվել է դեպքից վայրից մոտ 1 կմ վերև։ Ու ջուրն անխնա հոսելու պատճառով է ավտովթարը տեղի ունեցել։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Ռ․ Թադևոսյանն աշխատում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգության ծառայությունում։

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ վթարից մի քանի րոպե անց Երևանի բնակիչ 22-ամյա Ստեփան Եղիազարյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով հոսող ջրի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել «Երքաղլույս» ՓԲԸ-ին պատկանող էլեկտրասյանը և մասմաբ կիսակողաշրջվել։ Այս դեպքում, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Տեղում ծառայություն են կատարել ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանտար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի և Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայության ավագ տեսուչ Հարություն Գրիգորյանի գլխավորությամբ։

Այս վթարի փաստով Պարեկային ծառայության Երևանի գնդում նյութեր են նախապատրաստվում։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Ս․ Եղիազարյանը նույնպես աշխատում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգությունում։ 

Վարորդը ենթարկվել է սթափության փարձաքննության։ Նա եղել է սթափ։ 

Ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ 

Ֆոտորգարողը հայտնում է նաև, որ օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության և «Երքաղլույս» ՓԲԸ-ի ներկայացուցիչները։

Իսկ ով է «Վեոլիա Ջուր» ընկերությանը նախատելու ու պարտավորեցնելու, որպեսզի եթե նման վթարներ են լինում, օպերատիվորեն արձագանքեն ու վերացնեն խնդիրը, դեռևս պարզ չէ։ 

Վթարի վայրում հավաքված քաղաքացիներից մի քանիսն էլ, որոնք հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին․ «Վեոլիա Ջուրը դարձել է մեր ազգի համար կույրաղիք։ Կառավարությունը պետք է անգամ վիրահատական միջոցներով կարգի բերի «Վեոլիա Ջրի» չինովնիկներին»։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 226+
226+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր