1306 դիտում
21:22 21-10-2022
Նախատեսվում է վերացնել տեսալսողական մեդիայի՝ օրենսդրության հետ հակասությունները և հստակեցնել օրենքում օգտագործվող հասկացությունները
Առաջարկվում է լրացում և փոփոխություններ կատարել «Տեսալսողական մեդիայի մասին» և «Գովազդի մասին» օրենքների այն բոլոր հոդվածներում, որոնք կարգավորում են տեսալսողական մեդիայի ոլորտը: Փոփոխությունների ընդունման արդյունքում հնարավոր չի լինի հանրային մուլտիպլեքսում ունենալ տեսալսողական մեդիամիջոցներ, որոնց անվանումները կամ ապրանքային նշանները նույնական կամ շփոթության աստիճանի նման կլինեն վերջին հինգ տարում շահումով խաղի (ինտերնետ շահումով խաղի) կամ վիճակախաղի գործունեությամբ զբաղվող ապրանքանիշերի կամ ընկերությունների անվանումների հետ, ինչպես նաև կհստակեցվեն այն իրավահարաբերությունները, որոնք կարգավորում են գովազդի հեռարձակումը տեսալսողական մեդիայով, կհամապատասխանեցվեն ինչպես գործող տեսալսողական մեդիա օրենսդրությանը, այնպես էլ՝ արդի միջազգային կարգավորումներին:
Օրենսդրական փաթեթի ընդունմամբ կվերացվեն տեսալսողական մեդիայի՝ օրենսդրության հետ հակասությունները և կհստակեցվեն օրենքում օգտագործվող հասկացությունները:
Հանձնաժողովը փաթեթին դրական եզրակացություն է տվել: Այն կընդգրկվի ԱԺ ընթացիկ նստաշրջանի օրակարգի նախագծում:
Պատգամավոր Գեւորգ Պապոյանի հեղինակած ««Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և ««Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հոկտեմբերի 21-ի նիստում:

Նմանատիպ նյութեր
1626 դիտում
15:14 13-07-2020
Տեսալսողական մեդիայի ոլորտում նոր կարգավորումների օրինագծերի փաթեթում փոփոխություններ կատարվեցին
Այս բաժնից
1078 դիտում
22:23 20-12-2024
Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բուժհաստատություններում գործելու է հերթապահություն
649 դիտում
22:03 20-12-2024
Հայ-ռուսական երկոսությունը հումանիտար ուղղությամբ զարգանում է հաջողությամբ. Մհեր Գրիգորյան
937 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը