211652_close_icon
views-count2151 դիտում article-date 18:24 25-10-2022

ԱԱԾ-ն պարզաբանել է, թե ովքեր կարող են ընդգրկվել գերիների և անհետ կորածների հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի կազմում

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից տեղեկացնում են, որ ՀՀ վարչապետի 2022 թվականի հոկտեմբերի 20-ի «Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու, դրա կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» N 1236-Ա որոշման 1-ին հավելվածի համաձայն՝ միջգերատեսչական հանձնաժողովի կազմում կարող է ընդգրկվել գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների 3 ներկայացուցիչ:

Հանձնաժողովի կազմում ընդգրկվելու համար հասարակական կազմակերպությունները կարող են մինչև 2022 թվականի նոյեմբերի 4-ը ՀՀ ազգային անվտանգության ծառայություն ներկայացնել իրենց դիմումները` ըստ ներկայացված ձևաչափի:

Նմանատիպ նյութեր