211652_close_icon
views-count1003 դիտում article-date 12:25 26-10-2022

Դեսպան Շաքարյանը Կոստա Ռիկայի նախագահին է ներկայացրել Հարավային Կովկասի տարածաշրջանում ստեղծված բարդ իրավիճակը

Դեսպան Արմելլա Շաքարյանը հոկտեմբերի 25-ին իր հավատարմագրերն է հանձնել Կոստա Ռիկայի նախագահ Ռոդրիգո Չավեսին։ Այս մասին տեղեկացնում է Մեքսիկայում Հայաստանի դեսպանությունը:

Պաշտոնական արարողությանը հաջորդող առանձնազրույցի ընթացքում դեսպանը նախագահ Չավեսին հայտնել է Հայաստանի պատրաստակամությունը խորացնելու Կոստա Ռիկայի հետ հարաբերությունները՝ երկկողմ հետաքրքություն ներկայացնող բնագավառներում։

Դեսպանը ներկայացրել է Հարավային Կովկասի տարածաշրջանում ստեղծված բարդ իրավիճակը՝ ընդգծելով միջազգային հանրության կարևոր դերը խաղաղություն հաստատելու գործում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր