211652_close_icon
views-count1574 դիտում article-date 14:31 26-10-2022

Ալեն Սիմոնյանի գլխավորած 14 հոգանոց պատվիրակությունը մեկնում է Սամարղանդ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած 14 հոգանոց պատվիրակությունը հոկտեմբերի 26-28-ը կլինի Սամարղանդում:

Խորհրդարանականները կմասնակցեն ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի և լիագումար նիստերի, ԱՊՀ ՄԽՎ մշտական հանձնաժողովների, ինչպես նաև ԱՊՀ երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովի նիստերին:

Այդ օրերին Ազգային ժողովի նախագահի պարտականությունների ժամանակավոր կկատարի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը:

Պատվիրակության կազմում են, մասնավորապես, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, ՔՊ-ական պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանը, Լիլիթ Մինասյանը, Ալեքսեյ Սանդիկովը, Միքայել Թումասյանը:

Նմանատիպ նյութեր