7300 դիտում
17:39 26-10-2022
Քեզ բացակա չենք դնի. ծնունդդ շնորհավոր, արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս բերքառատցի Գևորգ Ասատրյան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հոկտեմբերի 22-ին Արագածոտնի մարզի Բերքառատ գյուղի միջնակարգ դպրոցի դահլիճում տեղի ունեցավ արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս, բերքառատցի Գևորգ Ասատրյանի հիշատակին նվիրված հուշ-ցերեկույթ։
Այդ օրը հերոսի ծննդյան օրն էր, և դահլիճում ներկա էին հերոսի հարազատները, ընկերները, համագյուղացիները, հերոսածին մայրեր, դպրոցի ուսուցչական կոլեկտիվն ու սաները։
Ներկա էր նաև Բերքառատ վարչական շրջանի ղեկավարը։
Մինչ հերոսի մասին ֆիլմի դիտումն ու սաների կողմից նրա կյանքի ու գործունեության մասին ներկայացումը, ներկաները 1 րոպե լռությամբ հարգեցին նահատակված բոլոր հերոսների հիշատակը։
Արագածոտնի մարզի Բերքառատ գյուղի միջնակարգ դպրոցում բացվել է Գեորգի անունով դասարան։ 2021թ. հունվարի 11-ին Արագածոտնի մարզպետի կողմից Գեորգը հետմահու պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» պատվոգրով։ ՀՀ նախագահի կողմից 2021թ. ապրիլի 30-ին Գեորգի Հրաչի Ասատրյանը պարգևատրվել է հետմահու «Մարտական Ծառայություն» մեդալով։ 2021թ. սեպտեմբերի 16-ին ՀՀ նախագահի կողմից պարգևատրվել է հետմահու «Մարտական Խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ 2022թ. փետրվարի 10-ին ԱՀ նախագահի կողմից պարգևատրվել է հետմահու «Մարտական խաչ 2-րդ աստիճան» շքանշանով։
Հերոսները չեն մահանում։ Նրանք դառնում էն ապագայի համար հույսի փարոսներ։ Նրանք իրենց բացակա ներկայությամբ ապրում են բոլորիս հետ։ Նրանք անմահ են...
***
Գևորգ Հրաչի Ասատրյանը ծնվել է 2000թ. հոկտեմբերի 22-ին, Արագածոտնի մարզի Բերքառատ գյուղում։ 4 ամսական հասակում ծնողների հետ տեղափոխվել է ՌԴ- ում։ Դպրոց է հաճախել Սուրգուտ քաղաքի թիվ 22 դպրոցում։ Հաճախել է մի շարք սպորտաձևերի` բոքսի, բարբառի, ձյուդոյի։
Արտակարգ բնավորության տեր, գիտեր մեծերին հարգել, փոքրերին սիրել, ուսուցիչների կողմից՝ սիրված և հարգված։
Ավարտելով 9-րդ դասարանը՝ ընդունվել է տեղի քոլեջ և ստացել ծրագրավորողի մասնագիտություն։ Ուներ իր անձնական գովազդային կայքը։ 18 տրին չլրացած՝ իր կամքով տեղափոխվեց Հայաստան՝ ծառայելու, իր պարտքը կատարելու հայրենիքի հանդեպ։
2019թ հունվարի 24-ին զորակոչվեց բանակ և սկսեց ծառայել ՀՀ ՁՈՒ Վայքի NN զորամասում։ Հոկտեմբերի 5 ին Վայքից տեղափոխում են Ջաբրայիլ։ Վերջին զանգը լինում է հոկտեմբերի 6-ին։
Գևորգի մարմինը մայր հողին է հանձնվել 2021թ. փետրվարի 14-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 234+
234+