13532 դիտում
19:32 28-04-2023
Քեզ բացակա չենք դնի․ ծնունդդ շնորհավոր Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած գինեվետցի հերոս Սամվել Գևորգյան՝ Էռպեկա Սամո․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ ապրիլի 27-ին, Երևանի հ16 գրադարանում, տնօրեն Լուսինե Մարգարյանի նախաձեռնությամբ, տեղի է ունեցել Արցախյան 44-օրյա պատերազմի անմահ հերոս Սամվել Գևորգյանին նվիրված` «Հայրենիքի կանչով» գրքի շնորհանդեսը:
Գրքի հեղինակը հերոսի մայրն է` Հասմիկ Գևորգյանը, որտեղ նա ներկայացրել է Սամվելի մանկությունը, պատանեկությունը, զինվորական կյանքը, ընկերների և հարազատների հուշերը:
Միջոցառման ժամանակ հերոսին նվիված «ՌՊԿ Սամո» երգի պրեմիերան է եղել` Դավիթ Աղասու կատարմամբ:
Սամվել Վարդանի Գևորգյանը ծնվել է 1999 թվականի ապրիլի 27-ին, Արարատի մարզի Գինեվետ գյուղում։ Հաճախել է գյուղի միջնակարգ դպրոցը, սովորել է գերազանց։ Հինգերորդ դասարանից տեղափոխվել են Ռուսաստանի Դաշնություն, որտեղ և շարունակել է ուսումը` դրա հետ մեկտեղ զբաղվելով շախմատով, ֆուտբոլով։
Մեծ հաջողություններ է ունեցել շախմատի բնագավառում և արժանացել պատվոգրերի ու մեդալների`վաստակելով սպորտի վարպետ կոչումը։ Մի գեղեցիկ օր Սամվելը որոշում կայացրեց, որ պետք է գա Հայաստան` իր պարտքը հայրենիքին տալու։ Ծնողները դեմ էին, բայց նա շատ համառ գտնվեց։
2019 թվականի հունվարի 10-ին Սամվելը զորակոչվեց բանակ։ Ծառայության անցնելով Մատաղիսում՝ շատ գոհ էր, անգամ ասում էր`Մատաղիսի զինվորը թագավոր է, լավ տղեն պիտի Մատաղիսում ծառայի, մերս։
Սամվելի զորացրմանը մնացել էր 2 ամիս 23 օր, 2021 թվականի հունվարի 10-ին պետք է զորացրվեր, ավաղ, հավերժ մնաց զորացրման։ Պատերազմի առաջին օրն իր ձեռքով սատկացրել էր թուրքի ու տանկ առգրավել:
Սեպտեմբերի 27-ին մայրը փորձել էր կապ հաստատել Սամվելի հետ, բոլոր համարներն անհասանելի էին, կեսօրին Սամվելը զանգել է նրան ու հուզված ձայնով ասել` մերս, չլացես, դու հերոս որդի ունես, քո տղեն հերոսա, տղեդ թուրքի տանկ է առգրավել:
Հինգ օր շրջափակման մեջ են մնացել, կռվել են առաջնագծում, վիրավորների են դուրս բերել կռվի դաշտից, անօդաչուներ են ոչնչացրել։ Վերջին զանգը եղել է հոկտեմբերի 6-ին: Կարծես` հրաժեշտ տար. «Մամ ջան, պուպուշ մնա, շատ եմ սիրում քեզ, ցավդ տանեմ»:
Սամվելը զոհվել է հոկտեմբերի 7-ին` Վարնկաթաղի բարձունք ուղևորվելիս` թշնամու արկի պայթունից։
Ծառայության ընթացքում ստացել է պատվոգրեր, շնորհակալագրեր, պարգևատրվել «Քաջարի մարտիկ» մեդալով։
Կռվի թեժ օրերին Սամվելին առաջարկել են լեյտենանտի կոչում, նա հրաժարվել է։ Սամվելին հուղարկավորել են Գինեվետ գյուղում։ Սամվելի զոհվելուց հետո լույս աշխարհ է եկել քրոջ որդին, որին հերոս քեռու անունով են անվանակոչել։
Սամվելը էռպեկաիստ էր, զորամասում նրան ասում էին՝ Էռպեկա Սամո։
Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն», «Գթության մայր», «Անձնուրաց պաշտպան» մեդալներով և «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, ՀՀ Առաջին գունդ ՀԿ-ի կողմից` «Մարտական խաչ» մեդալով:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 251+
251+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
787 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
625 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
736 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված