211652_close_icon
views-count1251 դիտում article-date 18:55 26-10-2022

Ադրբեջանի ԶՈւ-ի ներխուժումից հետո վերականգնողական աշխատանքները շարունակվում են. Սանոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ադրբեջանի ագրեսիայից տուժել են ինչպես բնակավայրեր, այնպես  էլ քաղաքացիական ենթակառուցվածքը։ Նրանք հայտնվել են հակառակորդի նշանառության տակ։

Այս մասին Ազգային ժողովի նիստում հոկտեմբերի 26-ի հարցուպատասխանի ժամանակ ասել է հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։

Նրա խոսքով՝ հարվածներ են հասցվել ջրամբարներին, էլեկտրահաղորդագծերին, ճանապարհներին, գազատարներին։

«Նախարարությունը փորձել է սեղմ ժամկետներում վերականգնել ագրեսիայի պատճառով հասցված վնասը։  Առաջին հերթին կատարվել են էլեկտրագծերի եւ գազատարների նորոգման աշխատանքները»,- տեղեկացրել է Սանոսյանը։

Նա շնորհակալություն է հայտնել Հայաստանի Էլցանցերի աշխատակիցներին օպերատիվ աշխատանքի համար։

«Այնուամենայնիվ, Իրան տանող բարձրավոլտ էլեկտրագծերի վերականգնման ընթացքում որոշակի դժվարություններ են առաջացել։ Ադրբեջանական կողմն ակտիվ հրետակոծություն էր սկսում, հենց որ աշխատանքներ էին իրականացվում, եւ ստիպված դրանք դադարեցվել են։ Հաջողվել է աշխատանքը շարունակել միայն 10-12 ժամ հետո»,- ասել է նախարարը։

Չնայած դժվարություններին՝ վերականգնողական աշխատանքները շարունակվում են։

«Իշխանություններին հաջողվել է դրանք ավարտի հասցնել»,- հավաստիացրել է կառավարության ներկայացուցիչը։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր