14087 դիտում
15:18 27-10-2022
Արտակարգ դեպք՝ Արագածոտնի մարզում. 13-ամյա երեխան «Պատանի երկրապահ» ակումբի՝ Արագածի ստորաբաժանման դասասենյակից հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 24-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում «Թալին» ԲԿ-ից ահազանգ է ստացվել ոստիկանության Թալինի բաժին, որ «ձախ ձեռնաթաթի ափային մակերեսի գնդակային կույր վիրավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վահան Նասոյանի գլխավորությամբ։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արագածոտնի մարզի բնակիչ՝ 13-ամյա Էլեն Ա-ն է։
Մինչ բժիշկները օգնություն էին ցուցաբերում երեխային, Թալինի ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 14։30-ի սահմաններում երեխան իրենց գյուղում գործող «Պատանի երկրապահ» ակումբի՝ Արագածի ստորաբաժանման դասասենյակում վերցրել է սեղանին դրված «Պատանի երկրապահ» ակումբի՝ Արագածի ստորաբաժանման հրամանատար Ռուստամ Լևոնյանին պատկանող օդամղիչ ատրճանակը, անզգուշաբար կրակել և վնասել ձեռքի ափային հատվածը։
Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր
44541 դիտում
12:40 30-12-2018
Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. 9–ամյա երեխան հրազենային վնասվածքով տեղափոխվել է Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն