1594 դիտում
09:53 28-10-2022
Ալեն Սիմոնյանը Ուզբեկստան է մեկնել վարչապետին սպասարկող ինքնաթիռով. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 26-ին մեկնել է Սամարղանդ՝ Ուզբեկստանի Հանրապետություն: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԺ նախագահի ամբողջ պատվիրակությունն այնտեղ է մեկնել ՀՀ վարչապետին սպասարկող նախագահական ինքնաթիռով: Մեզ հետ զրույցում նրա մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը հաստատեց մեր ունեցած տեղեկությունը՝ ասելով. «Ժամանակի եւ լոգիստիկայի պատճառով ընտրվել է այդ եղանակով Սամարղանդ մեկնելու տարբերակը»:
Հավելենք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին ուղեկցում է 13 անձ, որից 5-ը՝ պատգամավոր: Պատվիրակության կազմում են ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, Պետական- իրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, պատգամավորներ Լիլիթ Մինասյանը, Ալեքսեյ Սանդիկովն ու Միքայել Թումասյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 5 անձի փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի վճարումը կատարվելու է Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին, իսկ գործուղման հետ կապված գիշերավարձի վճարումը կատարում է հրավիրող կողմը: Տեղեկացնենք, որ նախագահական ինքնաթիռի ծախսը կազմում է մոտ 25 մլն դրամ»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
937 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
949 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»
1810 դիտում
08:54 17-10-2024
Ընդդիմադիր ոստիկանապետը վերադառնում է քաղաքականություն. «Փաստ»