Հիվանդանոցի տնօրենը գովազդում է Սամվել Ալեքսանյանի դեղատնում ակցիայով վաճառվող միջադիրները․ Oragir.news
«Աստղիկ» բժշկական կենտրոնի տնօրեն Ասատուր Աստարյանը գովազդում է «Libresse» միջադիրները, որոնք կարելի է ակցիայով ձեռք բերել մինչեւ հոկտեմբերի 31-ը «Նատալի Ֆարմ» դեղատների ցանցում։ Դեղատների ցանցը, ինչպես նաեւ հիվանդանոցը բոլոր ժամանակների իշխանությունների սրտի օլիգարխ Սամվել Ալեքսանյանինն է։ Գրում է Oragir.news-ը։
Հիվանդանոցի տնօրենն էլ որոշել է օգնել գործարարին՝ իր էջում գովազդելով նրա մյուս բիզնեսները՝ սկսած քիմմաքրման ծառայությունից, մինչեւ զեղչով կանացի դիմակների, մանկական տակդիրների ձեռքբերում։
Հիրավի, Հայաստանում մեդիագրագիտությունը եւ սոցցանցում վարքականոնների ուսուցումը պետք է սկսել հասարակության ուսյալ խավից։ Կամ էլ այս դեպքում եւս օգնական Արմանն է ամեն ինչ փչացրել։

.png)