211652_close_icon
views-count1736 դիտում article-date 20:23 28-10-2022

Հայաստանի իշխանությունները դավաճանել են Լեռնային Ղարաբաղի հայերին. Զատուլին. Tert.am

 Tert.am-ը գրում է. «ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը REGNUM-ին տված հարցազրույցում ասել է, որ իրեն երկիր չթողնելու Հայաստանի իշխանությունների որոշումը լիովին համապատասխանում է Երևանի ընդհանուր ցանկությունը՝ փոխել իր արտաքին քաղաքական կողմնորոշումը Ռուսաստանից դեպի Արևմուտք:

«Այս պարագայում հարցը ոչ թե ես եմ, այլ Հայաստանի իշխանությունների արտաքին քաղաքականության վերակողմնորոշումը: Նրանք ցանկանում են հեռանալ ռուսական խնամակալությունից՝ գայթակղվելով Արևմուտքի հետ հատուկ հարաբերությունների հեռանկարով։ Եվ այս ճանապարհին, իհարկե, նրանք դավաճանում են ոչ միայն Ռուսաստանին, նրանք արդեն դավաճանել են հայերին Լեռնային Ղարաբաղում։ Ես չեմ չարաշահել արմատական հայտարարությունները, բայց Հայաստանի կառավարությունում պարոնայք իրենք են կապերից ազատել լեզուս, և ես կարող եմ իրերն անվանել իրենց անուններով», - ասել է Զատուլինը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր