2274 դիտում
14:10 29-10-2022
Եռակողմ հանդիպմանը պատրաստ եմ ստորագրել 15 կետանոց փաստաթուղթը, ընդունել, որ ռուս խաղաղապահների ներկայությունը ԼՂ-ում երկարեցվի 10-20 տարով. Փաշինյան
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ համաժողովի ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև ԼՂ հարցի ռուսական և արևմտյան ընկալումների մասին:
«Ասում են՝ Հայաստանի կառավարությունը մերժում է Ռուսաստանի ծրագիրն ու ընդունում է արևմտյան ծրագիրը: Կներեք, սա իրականության հետ ոչ մի կապ չունի։ Այն, որ կա ռուսական ու արևտմյան ընկալում՝ ճիշտ է, իսկ Հայաստանը ռուսական ընկալման հետ համաձայնվել է ու սկզբունքային պայմանավորվածություն ձեռք է բերել 2021 թվականի հունվարին։ Այդ պայմանավորվածությունների անկյունաքարային դրույթը եղել է, որ ՌԴ-ն Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի անվտանգության երաշխավորն է։ Սա շատ կարևոր նրբություն է, ու մենք պայմանավորվել ենք այդ սցենարի ու պլանի շուրջ»,- ասաց ՀՀ վարչապետը:
Նա նշեց՝ սեպտեմբերին Հայաստանը համաձայնություն է տվել ռուսական պլանի իրագործմանը:
«Ես ասում եմ, որ Սոչիում կայանալիք հանդիպմանը պատրաստ եմ պաշտոնապես ընդունել, ստորագրել 15 կետերի հիման վրա համաձայնության հասնելու փաստաթուղթը, այսինքն՝ այդ փաստաթուղթն ընդունել հիմք Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար»,- ասաց Փաշինյանը:
Նա հայտարարեց՝ պատրաստ է Սոչիում փաստաթուղթ ստորագրել և ընդունել, որ ռուս խաղաղապահների ներկայությունը Լեռնային Ղարաբաղում երկարացվի 10-20 տարով:
«Ես պատրաստ եմ այդ թուղթը ստորագրել: Ես առաջարկում եմ, որ ՌԴ նախագահն այդ առաջարկով հանդես գա, եթե պետք է՝ ես հանդես կգամ այդ առաջարկով, բայց Ռուսաստանը պիտի պաշտպանի այդ առաջարկը, որովհետև ես չեմ կարող որոշել, որ ՌԴ խաղաղապահները այնտեղ պետք է մնան ինչ-որ ժամկետով։ Դա եռակողմ թուղթ է ու եթե մենք ու Ռուսաստանը համաձայնվենք, կլինենք մեծամասնություն»,- ընդգծեց վարչապետը:

Նմանատիպ նյութեր
14382 դիտում
13:01 31-03-2022
Ռուս խաղաղապահների աչքի առաջ ադրբեջանցիները ներխուժել են խաղաղապահների պատասխանատվության գոտի. Փաշինյան
Այս բաժնից
883 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
775 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
685 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան