8437 դիտում
11:12 25-11-2020
Քանի որ հակամարտությունը ձգձգված է, չեմ կարծում, որ ռուս խաղաղապահների գտնվելու ժամկետը կսահմանափակվի 5 տարով․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով` Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահների առաքելության ժամկետը չի սահմանափակվի 5 տարով: Այս մասին վարչապետը նշել է ռուսական [url=https://tass.ru/interviews/10088139]tass.ru[/url]-ին տված հարցազրույցում:
«Հնգամյա ժամկետում, իհարկե, պետք է հասցնենք տարածաշրջանում անվտանգության և կայունության երաշխիքներ ստեղծել։ Բայց քանի որ ղարաբաղյան հակամարտությունը ձգձգված է, ես չեմ կարծում, որ ռուս խաղաղապահների գտնվելու ժամկետը կսահմանափակվի հինգ տարով։ Հնգամյա ժամկետը գործընթացի սկիզբն է, նախատեսված է ավտոմատ երկարաձգման հնարավորություն։ Ես կարծում եմ, որ այս պահին գլխավոր հարցը Լեռնային Ղարաբաղում և տարածաշրջանում կայունություն ապահովելն է և ԼՂ քաղաքացիների անվտանգությունն ապահովելը, ես կարծում եմ և հուսով եմ, որ ռուս խաղաղապահները հաջողությամբ կգործեն և կկարողանան իրապես կյանքի կոչել այդ առաքելությունը»,- ասել է Փաշինյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
14382 դիտում
13:01 31-03-2022
Ռուս խաղաղապահների աչքի առաջ ադրբեջանցիները ներխուժել են խաղաղապահների պատասխանատվության գոտի. Փաշինյան
Այս բաժնից
736 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
760 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»