49377 դիտում
12:33 31-10-2022
Կրակոցներ Սյունիքի մարզում․ Գորիս քաղաքի «Նոր զանգեր» կոչվող տարածքում կրակել են Գորիս խոշորացված համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ազգականի վրա․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար․ դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ և արնանման հետքեր
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հոկտեմբերի 30-ին, կրակոցներ են հնչել Սյունիքի մարզում։ Ժամը 18։25-ի սահմաններում «Գորիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ազդրի և աջ զստային շրջանի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ Ալիկ Մամիկոնյանն ու վարչության պետի տեղակալ Մկրտչյանը։
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Սարգիս Մարգարյանի և քննիչ Մկրտչյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Սյունիքի մարզի բնակիչ 29-ամյա Ալեն Առուշանյանն է։
Մինչ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, ինչը հաջողվել է, ոստիկանության Սյունիքի մարզային վարչության քրեական հետախուզության խմբի և ոստիկանության Գորիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ նույն օրը, ժամը 17։30-ի սահմաններում Գորիս քաղաքի «Նոր զանգեր» կոչվող տարածքում անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Ա․ Առուշանյանի և Սյունիքի մարզի բնակիչ 25-ամյա Գևորգ Շահնազարյանի միջև, որի ժամանակ էլ վերջինս կրակոցներ է արձակել ու հրազենային վնասվածքներ պատճառել Ա․ Առուշանյանին։
Սյունիքի մարզի ոստիկանները օպերատիվ տվյալներով պարզում են Գ․ Շահնազարյանի գտնվելու վայրը, այնուհետև բացատրական աշխատանքների արդյունքում Գ․ Շահնազարյանը ներկայանում է ոստիկանության Գորիսի բաժին, ներկայացնելով նաև իր անվամբ հաշվառված «ՄՌ-155» տիպի 12 տ/չ ողորկափող որսորդական հրացանը և 1 հատ ձևափոխված փամփուշտ:
Դեպքի վայրում էլ հայտնաբերվում են 5 հատ կրակված փամփուշների պարկուճներ և արնանման հետքեր։
Գ․ Շահնազարյանը ոստիկանության Գորիսի բաժնից ներկայացվել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավոր Ա․ Առուշանյանը Գորիս խոշորացված համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հորեղբոր՝ Անուշավան Առուշանյանի թոռն է։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։