211652_close_icon
views-count1774 դիտում article-date 13:41 31-10-2022

Արցախին հաջորդ տարի 144 մլրդ դրամ կտրամադրվի, եթե ընթացքում խնդիրներ լինեն, կրկին գումար կտրամադրվի․ Ֆինանսների նախարար

Կա մի թյուր կարծիք, որ Հայաստանը հաջորդ տարի դադարեցնելու է Արցախի վարկավորումը, չնայած ձեր պրեզենտացիայից երևաց, որ դա այդպես չէ, բայց պետք է խնդրեմ ներկայացնեք։ Այս մասին ԱԺ-ում 2023թ-ի բյուջեի քննարկման ժամանակ, հարց ուղղելով Ֆինանանսերի նախարար Տիգրան Խաչատրյանին, ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։

«Եկող տարվա բյուջեում Արցախի ֆինանսավորումը նախատեսված է 144 մլրդ դրամի չափով, ուզում եմ հիշեցնել, որ այս տարվա բյուջեով նույնպես 144 մլրդ դրամ էր նախատեսված։ Եկող տարի առանց փոփոխության կկատարվի ֆինանսավորումը։ Արցախի մեր գործընկերների հետ տարվա ընթացքում հաճախ ենք անդրադառնում այն հարցին, թե ինչպիսին են ֆինանսական միջոցների կարիքները»,- ասաց Խաչատրյանը։

Նախարարը նշեց, որ ֆինանսական միջոցների կարիքները հիմնականում վերաբերում են բնակարանային շինարարությանը։

«Բնակարանային շինարարությունը Արցախում իրականացվում է ՀՀ կառավարության մեծ աջակությամբ։ Հաջորդ տրվա ընթացքում 144 մլրդ դրամ է նախատեսված, բայց եթե ընթացքում ի հայտ գան այնպիսի խնդիրներ, որոնք պահանջում են Հայաստանի կառավարության աջակցությունը, ըստ բովանդակության կքննարկվեն և կստանան լուծումներ՝ ինչպես եղել է մշտապես»,- ասաց նա։

Տիգրան Խաչատրյանը ընդգծեց, որ ֆինանասավորումը նախատեսված է այն ծավալով, որ որևէ էական խնդիներ չառաջանան։

Նմանատիպ նյութեր