1524 դիտում
13:22 22-04-2021
Արցախին 10 տարվա ընթացքում ամեն տարի 10 մլրդ դրամ աջակցություն կտրամադրվի
Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության կառավարությունների միջև կկնքվի համաձայնագիր, որով Հայաստանը 10 տարվա ընթացքում կհատկացնի տարեկան լրացուցիչ մինչև 10 մլրդ դրամ՝ պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական ֆինանսական աջակցության նպատակով։ Այս մասին որոշումն ընդունվեց Կառավարության այսօրվա նիստում:
Որոշման հիմնավորման մեջ, մասնավորապես, ասված է. «Համաձայն Արցախի Հանրապետության կառավարության որոշման՝ շահառուի գույքի՝ հասարակական և արտադրական նշանակության շենք-շինությունների, մարդատար ավտոմեքենաների, բեռնատար ու 9 և ավելի նստատեղ ունեցող մարդատար մեքենաների, շինարարական և գյուղատնտեսական տեխնիկայի, հիմնական և շրջանառու միջոցների, մսատու և կաթնատու կովեր ու մեղվափեթակների, պտղատու այգիների փաստացի կորստի դիմաց պետական ֆինանսական աջակցությունը կտրամադրվի դրամական օգնության ձևով և/կամ գանձապետական տարեկան 10% եկամտաբերությամբ և մարման 5 տարի ժամկետով հասարակ մուրհակների տրամադրմամբ:
Աջակցության գումարի մինչև 5 միլիոն ՀՀ դրամը կտրամադրվի դրամական օգնության ձևով, իսկ 5 միլիոն ՀՀ դրամը գերազանցող մասը՝ մուրհակների տրամադրմամբ, որոնց թողարկումը, տրամադրումը, շրջանառությունը, հաշվառումն ու մարումը իրականացվելու է Արցախի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:
Արցախի Հանրապետության տարածքում գործարար ծրագրի իրականացման, հարկային, վարկային և այլ կրեդիտորական պարտավորությունների կատարման դեպքերում մուրհակը կարող է մարվել մինչև ժամկետի լրանալը:
Կառավարության որոշման համաձայն՝ եթե ծրագրի շահառուին տրամադրվել է նաև պետական աջակցություն վարկային պարտավորությունների կատարման համար, ապա այս միջոցառման շրջանակում աջակցությունը կտրամադրվի գույքի կորստի գնահատված չափի և վարկային պարտավորությունների համար տրամադրված աջակցության դրական տարբերության դեպքում՝ միջոցառմամբ սահմանված չափերով:
Միևնույն ժամանակ, նախատեսվում է քաղաքացիների հիփոթեքային, սպառողական և բիզնես (այդ թվում` գյուղատնտեսական գործունեության նպատակով անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց տրամադրված) վարկերի և փոխառությունների դիմաց առաջացած պարտավորությունների մասնակի կամ լրիվ փոխհատուցում՝ ըստ սահմանված շահառուների խմբերի, աջակցության չափերի և ժամկետների՝ առաջիկա երեք տարիների համար։
Հայաստանի Հանրապետությունը Արցախի Հանրապետության սոցիալական անվտանգության երաշխավորն է»:

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
628 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
748 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից