626 դիտում
14:56 03-11-2020
Հաջորդ տարվա պետբյուջեից ՏԿԵ նախարարությանը կտրամադրվի ավելի քան 210 մլրդ դրամ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը 2021 թվականին պետբյուջեից նախատեսվում է հատկացնել 210.87 մլրդ դրամ՝ առանց բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորմանն ուղղված ծրագրերի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների hամատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը:
«Պետբյուջեով նախատեսվում է մեր նախարարության գծով 210.87 մլրդ դրամ՝ առանց բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորմանն ուղղված ծրագրերի, որոնց գումարը 37.3 մլրդ դրամ է: Նախատեսվող վարկային ծրագրերի գումարներն առանց դեֆիցիտային ծրագրերի 51.2 մլրդ դրամ են, իսկ դրամաշնորհային ծրագրերը՝ 14.7 մլրդ դրամ»,- ասաց Տերտերյանը:
Էներգետիկայի համակարգի զարգացման ծրագրերին ուղղվող գումարն, օրինակ, 34.6 մլրդ դրամ է, որից 33.1 միլիարդը ներառվել է բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման մեջ:
Անդրադառնալով Արմավիր քաղաքի ջրամատակարարմանն առնչվող հարցերին՝ փոխնախարարն ասաց, որ նախատեսում են կառուցել մաքրման կայան: Մեկը կառուցվելու է Սևանում, մյուսը՝ Մեծամորում, որը սպասարկելու է նաև Արմավիրին:
Նմանատիպ նյութեր
1089 դիտում
16:28 09-11-2020
ԿԳՄՍ նախարարությանը հաջորդ տարվա պետբյուջեից կհատկացվի 2 մլրդ դրամով պակաս գումար
1024 դիտում
16:15 16-03-2023
Կառավարությունը ՏԿԵ նախարարությանը հատկացրեց 2 մլրդ 865 մլն դրամ ճանապարհների կառուցման ծրագրերի համար
Այս բաժնից
625 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
745 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից