211652_close_icon
views-count1751 դիտում article-date 20:00 31-10-2022

Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի 130 քկմ տարածք. ԳՇ պետ

Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի 130 քկմ  տարածք, եթե հաշվարկը կատարվում է հակառակորդի առաջնագծից մինչև Հայաստանի տարածքի խորքերը:

Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 31-ին, լրագրողների հետ զրույցում ասաց  ԶՈՒ գլխավոր շտաբի խպետ Էդվար Ասրյանը: 

«Եթե հաշվարկը կատարվում է հակառակորդի առաջնագծից մինչև մեր տարածքի խորքերը, որտեղ հակառակորդը հաջողության է հասել, ապա կազմում է 130 քկմ և մի փոքր ավել: Եթե հաշվում ենք մեր առաջնագծից խորությամբ, ապա այդ թիվը ավելի քիչ է կազմում»,-ասաց Ասրյանը:

ԳՇ պետը նշեց, որ կախված հաշվարկման մեթոդաբանությունից ՝ օկուպացված տարածքի չափերը կարող են փոխվել, սակայն Պաշտպանության նախարարության հաշվարկները ցույց են տալիս օկուպացված տարածքի հենց այդպիսի չափերը։

 

Նմանատիպ նյութեր