1864 դիտում
10:33 01-11-2022
Նիկոլ Փաշինյանից «ձեռ են քաշում» անգամ ՔՊ-ականները․ «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «Կայացավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարը, եւ ընտրվեց վարչության նոր կազմը: Հատկանշական է այն, որ այս անգամ վարչության կազմում չկան ՆիկոլՓաշինյանի ընտանիքի հետ բարեկամական կապեր ունեցող ՔՊ-ականները:
Թեպետ իշխանական կուլիսներում շրջանառվում էին շշուկներ, որ ՔՊական պատգամավորներ Արսեն Թորոսյանն ու Արուսյակ Ջուլհակյանը ջանք ու եռանդ չեն խնայում նորընտիր վարչության կազմում լինելու համար, բայց նրանք էլ ցուցակից դուրս են մնացել: Չեն ընտրվել նաեւ այնպիսի կարկառուն ՔՊ-ականներ, ինչպիսիք են Սփյուռքի գործերի նախկին գլխավոր հանձնակատար Մխիթար Հայրապետյանը, ՔՊ-ական պատգամավորներ Վիլեն Գաբրիելյանը, Լենա Նազարյանը, Ռուստամ Բաքոյանը:
Ընդհանրապես անգամ թեկնածուների ցանկում ներառված չէր ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Այսպիսով` ՔՊ-ի նորընտիր վարչության կազմում տեղ են գտել Նիկոլ Փաշինյանը, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանը, ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, ԱԺ ՔՊ-ական պատգամավորներ Գեւորգ Պապոյանը, Արփի Դավոյանը, Վաղարշակ Հակոբյանը, Հայկ Կոնջորյանը:
Ըստ ՔՊ-ականներին մոտ կանգնած աղբյուրների՝ կուսակցության վարչության ընտրություններին 30 հոգի չի ընտրել Նիկոլ Փաշինյանին, ինչը բավական լուրջ ազդակ է եղել վերջինիս համար: Սա առնվազն փաստում է, որ Նիկոլ Փաշինյանից անգամ «ձեռ են քաշում» ՔՊ-ականները»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
60095 դիտում
16:12 01-10-2018
«Սենսացիոն» կադրեր Նիկոլ Փաշինյանից և Իլհամ Ալիևից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21706 դիտում
14:46 11-12-2018
«Տո ջահել ջան, ախր էդ ձայները քոնը չեն, գնա Նիկոլ Փաշինյանից շնորհակալություն հայտնի…»
Այս բաժնից
937 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
949 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»
1810 դիտում
08:54 17-10-2024
Ընդդիմադիր ոստիկանապետը վերադառնում է քաղաքականություն. «Փաստ»