Թուրքիան մեկ տարով երկարաձգել է Լեռնային Ղարաբաղում իր զինվորականների ներկայությունը
Թուրքիայի խորհրդարանը մեկ տարով երկարաձգել է Լեռնային Ղարաբաղ ուղարկված զորքերի տեղակայումը, ինչը տեղի էր ունեցել 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո:
Ինչպես գրում է Anadolu-ն, կառավարության համապատասխան միջնորդության երկարաձգումը կսկսվի նոյեմբերի 17-ին՝ «հրադադարի պահպանման, խախտումները կանխելու, տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ 44-օրյա հակամարտությունից հետո Թուրքիայի շահերի արդյունավետ պաշտպանության և առաջխաղացման համար»:
Թուրքիայի և Ռուսաստանի կողմից ստեղծված մշտադիտարկման համատեղ կենտրոնը, որտեղ տեղակայված են Թուրքիայի և ՌԴ-ի զինված ուժերը, շարունակում է իր հաջող գործունեությունը, ասվում է հաղորդագրության մեջ։