211652_close_icon
views-count1316 դիտում article-date 10:47 03-11-2022

Քաղաքական գործիչներին պակասում է պրագմատիզմը․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Հայաստանյան հասարակությանը եւ քաղաքական գործիչներին պակասում է պրագմատիզմը, որը երբեմն պայմանավորված է սեփական «սկզբունքայնությունը» ցուցադրելու ցանկությամբ: Վերջին օրինակներից է Կարո Փայլանի այցը Հայաստան: Որպես «բացահայտում» մատուցվում է այն, որ նա «թուրքամետ» է, արտահայտում է Թուրքիայի շահերը: Իսկ ո՞ւմ շահերը նա պիտի արտահայտի: Դուք կհարգե՞իք որեւէ երկրի խորհրդարանի պատգամավորին, որը չի արտահայտում իր պետության շահերը:

Իհարկե, այնպես չէ, որ Էրդողանը կանչել է Փայլանին եւ ցուցումներ է տվել, թե ինչ պետք է նա խոսի Հայաստանում: Ամեն ինչ, իմ կարծիքով, փոքր-ինչ ավելի բարդ է՝ Թուրքիայի քաղաքական կյանքում, վստահ եմ, կան տարբեր շերտեր: Ճիշտ այնպես, ինչպես՝ Ռուսաստանի: Այնտեղ կա Կոնստանտին Զատուլինի նման գործիչ, որն աշխատում է Հայաստանի հետ, եւ կա Սերգեյ Մարկով, որը կապեր ունի Ադրբեջանի հետ: Բայց երկուսն էլ արտահայտում են Ռուսաստանի, ոչ թե որեւէ այլ երկրի շահերը: Ճիշտ այնպես, ինչպես Կարո Փայլանը՝ Թուրքիայի: Կարծում եմ, այդ մարդկանց պետք է լսել եւ հնարավորինս օգտվել շփումներից: Բնականաբար, չհրճվելով նրանց «հայամետությամբ»:

Ազգանունը եւ հայկական ծագումը որոշիչ չեն՝ դրա հետ համաձայն եմ: Բայց եթե որեւէ մարդ իր մասին ասում է՝ «ես հայ եմ», դա նույնպես արժե օգտագործել: Հիմա պիտի «սարսափելի» բան ասեմ, որը մեր «եվրոպամետներին» պետք է որ դուր չգա:

Մենք բոլորս գիտենք, թե ով է Մարգարիտա Սիմոնյանը՝ նա պուտինյան, «գեբելսյան ոճի» քարոզչության առաջամարտիկ է, որն արդարացնում է իր երկրի խելահեղ ագրեսիան Ուկրաինայի դեմ: Արդյոք դա՞ էր պատճառը, որ նրան Հայաստանում հայտարարել են «անցանկալի անձ», եւ արդյոք դրանո՞վ են պայմանավորված մեր իշխանության քարոզիչների անեծքները նրա հասցեին»:

Մանրամասն՝ թերթի ասյօրվա համարում։

Նմանատիպ նյութեր