211652_close_icon
views-count5897 դիտում article-date 18:07 03-11-2022

Արաբկիրում նշեցին Մատուռը կառուցող Արամի մահվան 40-րդ օրը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Նոյեմբերի 1-ին լրացավ Արաբկիրի այգու հարևանությամբ գտնվող Սբ. Մարիամ Աստվածածին մատուռի հեղինակ և կառուցող Արամ Մարգարյանի մահվան 40-րդ օրը։

Այդ առթիվ նրա մտերիմ ընկերները, եղբայրները, բարեկամներն ու հարևանները վաղ առավոտվանից հավաքվել էին Համո Սահյան փողոցի վերջնամասում գտնվող կանաչապատ տարածքում` ցայտաղբյուրի մոտ, որտեղ և գտնվում է Արամ Մարգարյանի տեղադրած վերջին խաչքարը, որի վրա սակայն ևս նրա անունը գրված չէ։

Արարատյան Հայրապետական թեմի Սբ. Սարգիս եկեղեցու հոգևորականաց ձեռամբ տեղի ունեցավ խաչքարի օրհնության արարողությունը։ Այնուհետև ներկաներն այցելեցին Կոտայքի մարզի Արագյուղում գտնվող Մարգարյան ընտանիքի գերեզմանատուն և իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Արամ Մարգարյանի շիրիմի առաջ։

Երանի եկեղեցի շինողաց։
 
Լուսանկարները՝ Հայկ Կիսեբլյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+

Նմանատիպ նյութեր