211652_close_icon
views-count3163 դիտում article-date 18:53 17-12-2019

Արաբկիրում նշեցին Սուրբ Մարիամ Աստվածածին մատուռի բացման 3-րդ տարին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

2017-ի դեկտեմբերի 16-ին տեղի ունեցավ Երևանի «Մալականի այգուց» դեպի Հրազդան կիրճ տանող ճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող նորակայուց մատուռի օրհնության և անվանակոչության [url=https://shamshyan.com/hy/article/2017/12/16/1084827/]արարողությունը[/url] և այն անվանվեց Սուրբ Մարիամ Աստվածածնի անունով։ Արդեն 3-րդ տարին է, ինչ դեկտեմբերի 16-ը տեղի բնակիչների ու տարածքը բարեկարգող և մատուռի կառուցումը նախաձեռնող Արամ Մարգարյանի, նրա եղբայրների ու ընկերների կողմից նշվում է որպես մատուռի ուխտի օր և վերածվում է նոր գեղեցիկ ավանդույթի։ Այս տարին ևս բացառություն չեր։ Արարատյան Հայրապետական թեմի Արաբկիր համայնքի հոգևոր հովիվ տեր Բաբկեն քահանա Հայրապետյանը դեկտեմբերի 16—ին այցելեց մատուռ, օրհնեց նոր տեղադրված զանգը, խաչքարերն ու խաչը, որից հետո ներկաներին բաժանվեց մատուռի շինարարությունը նախաձեռնածների մատուցած մատաղը։ Լուսանկարները՝ Հայկ Կիսեբլյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 94+
94+

Նմանատիպ նյութեր