1102 դիտում
14:30 04-11-2022
Արթուր Թովմասյանն ամփոփել է ԵԽ պատգամավորների հետ հանդիպման արդյունքները
Նոյեմբերի 1-ին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին ԱՀ խորհրդարանի խմբակցությունների պատասխանատուները, ՀՀ ԱՀ ներկայացուցչությունում Եվրոպայի ՀՅԴ Հայ Դատի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանի նախաձեռնությամբ և մասնակցությամբ հանդիպել են Եվրոպական խորհրդարանի մի խումբ պատգամավորների հետ:
ԵԽ պատգամավորներից հանդիպմանը ներկա էին ԵԺԿ քաղաքական խմբի անդամ Արցախի հետ ԵԽ բարեկամության խմբի համահիմնադիր Պիտեր Վան Դալենին, ԵԽ նախկին փոխնախագահ, իտալացի անկախ պատգամավոր Ֆաբիս Մասիմո Կաստալդոնին, գերմանացի պատգամավոր, ԵՊՌ քաղաքական խմբի անդամ Լարս Պատրիկ Բերգին:
Արթուր Թովմասյանը բարձր է գնահատել Եվրոպայի ՀՅԴ Հայ Դատի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանի՝Արցախի կողքին կանգնելու և արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացման պաշտպանության գործում ունեցած դերակատարությունը, Արցախի ժողովրդին ցուցաբերած անվերապահ աջակցությունը:
Երկուստեք քննարկել են 2020թ. աշնանային պատերազմի հետևանքները, ինչպես նաև Արցախի Հանրապետության շուրջ ծավալվող քաղաքական զարգացումները, ներկա և ակնկալվող մարտահրավերները և դրանց դիմագրավելու հնարավոր տարբերակները, տարածաշրջանային տրամադրությունները:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ադրբեջանա- ղարաբաղյան հակամարտության առկա փուլին, Արցախի ժողովրդի անվտանգությանն ու խաղաղ կյանքի իրավունքին, Ադրբեջանի հավակնություններին:
Հյուրերը պատրաստակամություն են հայտնել մշտապես սատարել Արցախի ժողովրդին և կանգնել արցախահայության կողքին:
ԵԽ խորհրդարանականները խոստացել են հաջորդ անգամ ընդլայնված ներկայացուցչական կազմով այցելել տարածաշրջան:

Նմանատիպ նյութեր
1803 դիտում
13:44 02-04-2019
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ՊԵԿ նախագահի հետ աշխատանքային հանդիպման արդյունքները
2882 դիտում
20:02 03-11-2018
Արթուր Թովմասյանն ու Վահանգ Դավթյանն օղակների վրա 4-րդն ու 6-րդն են Աշխարհի առաջնությունում
2052 դիտում
16:37 08-10-2019
Մարմնամարզիկ Արթուր Թովմասյանն աշխարհի առաջնության եզրափակչում է
Այս բաժնից
1075 դիտում
17:27 19-01-2025
Դոնալդ Թրամփը ողջունել է ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդների ազատ արձակման մեկնարկը
970 դիտում
16:07 19-01-2025
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը հրաժարական է տվել՝ ի նշան ՀԱՄԱՍ-ի հետ գործարքի դեմ բողոքի
1009 դիտում
15:41 19-01-2025
Ուկրաինայի իշխանությունները պնդում են, որ Պոկրովսկում իրավիճակը «կայուն է»