1579 դիտում
10:21 05-11-2022
Ստուգվելու է պաշտոնյաների ունեցվածքը. հանձնաժողովն անցել է գործի․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ուշագրավ որոշում է կայացրել, որը խառնաշփոթ է ստեղծել պետական պաշտոն զբաղեցնող անձանց շրջանում:
Մասնավորապես, մեզ հայտնի դարձավ, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը որոշել է վերլուծել պետական պաշտոն զբաղեցնող անձանց եւ նրանց ընտանիքների անդամների՝ 2021 թվականի տարեկան հայտարարագրերը, ինչպես նաեւ 2022 թվականի պաշտոնեական պարտականությունները ստանձնելու, դադարեցնելու հայտարարագրերը:
Մեր տեղեկություններով՝ անգամ հանձնաժողովը սահմանել է ցանկը՝ ՀՀ նախագահ, ՀՀ վարչապետ, Ազգային ժողովի նախագահ, Ազգային ժողովի նախագահի տեղակալներ, ոստիկանության պետ, գլխավոր դատախազ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ, տեղակալներ, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ եւ այսպես շարունակ: Այս պահի դրությամբ ցանկում ներառվել են 95 պետական պաշտոն զբաղեցնող անձինք, եւ չի բացառվում՝ ցանկը ավելանա։
Եվ, ահա, այս նոր որոշումն էլ որոշակի անհանգստություն է առաջացրել պետական պաշտոն զբաղեցնող անձանց շրջանակում: Բանն այն է, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը համապատասխան վերլուծության ընթացքում ուժային կառույցների օպերատիվ-հետախուզական գործունեության բաժին դիմում է ներկայացնելու, որ կոնկրետ պետական պաշտոն զբաղեցնող անձանց գույքի մասով իրենց տեղեկություն տրամադրեն, ինչը ենթադրում է, որ այս որոշման արդյունքում չի բացառվում, որ ուժային կառույցները մտնեն պետական պաշտոն զբաղեցնող անձանց պատկանող սեփականություններ. ստուգվելու է կենցաղին առնչվող մանրամասներ, մեկ բառով ասած՝ նրանց տները, ունեցվածքը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
3931 դիտում
14:15 11-08-2022
Ինչպե՞ս է այսուհետ ստուգվելու վարորդների սթափությունը. Կառավարության նոր որոշումը
2516 դիտում
14:00 21-08-2022
Սեպտեմբերի 1-ից ակտիվ ստուգվելու է սպանդանոցային մորթը հավաստող փաստաթղթի առկայությունը
3749 դիտում
09:22 06-08-2021
Ունեցվածքը թաքցնող պաշտոնյաների թիվն ավելանում է. ինչ է սպասվում․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
934 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
949 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»
1810 դիտում
08:54 17-10-2024
Ընդդիմադիր ոստիկանապետը վերադառնում է քաղաքականություն. «Փաստ»