2122 դիտում
14:17 05-11-2022
ՌԴ պետդումայի նախագահն առաջարկում է չեղարկել ամանորը
ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը Telegram-ի իր ալիքում հարցում է հրապարակել այն մասին, թե արդյո՞ք իր բաժանորդները աջակցում են 2022 թվականին Ռուսաստանում ամանորյա միջոցառումների չեղարկմանը։ Բաժանորդներին առաջարկվել է 3 տարբերակ՝ 1. բոլոր միջոցառումների ամբողջական մերժում, 2. մասնակի սահմանափակումներ, 3. միջոցառումներ հին ռեժիմով, այսինքն առանց փոփոխությունների: Մարդկանց մեծ մասը քվեարկել է երկրորդ տարբերակի օգտին։
«Երկու ամսից էլ քիչ ժամանակ է մնացել 2023 թվականի Ամանորին։ Առաջարկում եմ քննարկել՝ կո՞ղմ եք Ամանորյա միջոցառումների մերժմանը` կորպորատիվ երեկույթներին, համերգներին, հրավառություններին»,- հարցրել է Վոլոդինը։
Նոյեմբերի 5-ի դրությամբ Պետդումայի նախագահի բաժանորդների 66%-ը ցանկանում է, որ անցկացվեն միայն մանկական միջոցառումներ, 23%-ը կողմ է բոլոր միջոցառումների չեղարկմանը և 11%-ը կողմ է Ամանորի միջոցառումները սովորականի պես անցկացնելուն։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1013 դիտում
13:05 15-12-2014
ՌԴ Պետդումայի պատգամավորն առաջարկում է դադարեցնել Հաագայի դատարանի գործունեությունը
2859 դիտում
17:32 27-10-2017
ՌԴ պետդումայի փոխխոսնակն առաջարկում է պատժամիջոց կիրառել ղրղզների դեմ
Այս բաժնից
1075 դիտում
17:27 19-01-2025
Դոնալդ Թրամփը ողջունել է ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդների ազատ արձակման մեկնարկը
970 դիտում
16:07 19-01-2025
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը հրաժարական է տվել՝ ի նշան ՀԱՄԱՍ-ի հետ գործարքի դեմ բողոքի
1009 դիտում
15:41 19-01-2025
Ուկրաինայի իշխանությունները պնդում են, որ Պոկրովսկում իրավիճակը «կայուն է»