211652_close_icon
views-count1764 դիտում article-date 16:15 05-11-2022

Թող հնչեն պայքարի և հաղթանակների զանգերը. Արցախը երբեք չի լինելու թշնամական տերությունների կազմում. Բագրատ Սրբազան․ NEWS.am․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մենք պետք է հրաժարվենք ոչ թե բարեկամներ ունենալուց, այլ պետք է հրաժարվենք մեր հույսը միայն մեր բարեկամների վրա դնելուց։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում ի աջակցություն Արցախի հանրահավաքաի ժամանակ ասաց Տաուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։ Գրում է NEWS.am-ը։

«Դժբախտաբար, քաղաքական շահերը, երկակի ստանդարտները, հարաբերական բարոյականությունը ավելի ծանր են կշռում, քան ճշմարտությունը եւ արդարությունը, եւ շատ հաճախ որոշում են, թե որ ժողովուրդն իրավունք ունի իրավունք ունենալու։ Այսինքն՝ մենք այսօր իրավունք չունենք իրավունք ունենալու։ Հետեւաբար Արցախը, այսինքն՝ ամբողջ հայությունը, որքան էլ խոցված, իրավունք ունի՛ իրավունք ունենալու, որովհետեւ մեր երկրում ջրերից ավելի արյուն է ոռոգել։ Եւ այդ իրավունքն անբեկանելի է։ Արցախը երբեք չի լինելու թշնամական տերությունների կազմում: Ես հավատում եմ, որ հայոց եռագույնը վերստին պետք է ծածանվի Քարվաճառի լանջերին, Արաքսի հովիտներում, Շուշիի եւ Հադրութի բարձունքներում, որպես հայոց սահմանների պատվի եւ արժանապատվության վերականգնման եւ վերահաստատման նոր արշալույս, ես հավատումեմ հայոց բանակի պատվին ու փառքին, ես հավատում եմ խաղաղությանը, հաղթանակող խաղաղությանն եմ հավատում, ինչպես մեր տերն էր ասում, հետեւաբար թող հնչեն եւ համազանգեն  պայքարի եւ հաղթանակների զանգերը»։

Սրբազանը ասաց, որ վերջին անգամ ասյպիսի միջավայրում գտնվել է 33 տարի առաջ Ազատության հրապարակում, երբ ինքն ընդամենը 18 տարեկան էր. «Այսօր ապրում ենք այնպիսի ժամանակահատվածում, երբ մեր կյանքի ամենաորոշակի երեւույթն անորոշությունն է, երբ դրսից մեզ հետ խոսում են սպառնալիքի եւ ծաղրի լեզվով, իսկ ներսից տագնապի, հուսահատության եւ վախի լեզվով: Մենք պիտի գործենք, գործենք առանց հոգնելու, գործենք ամենու, գործենք ամեն ժամ, առանց թշնամության եւ ատելության, առանց գաղափարական եւ քաղաքական տարբերությունների, առանց վախի, առանց կասկածի, առանց երկմտության, առանց ակնկալելու այս կամ այն  ուժային կենտրոնների բարեհաճությունը, խեղճին ու թշվառին հատուկ օգնությունը, այլ գործենք որպես մոռացված ազգ, մեր հույսը մեր Աստծու եւ մեր սեփական ներուժի, եւ մեր բազկի վրա դնելով, ոչ թե մուրացիկ հարաբերությամբ աշխարհի հետ, այլ սեփական օրակարգով, արժանապատվ կեցվածքով»:

Տեսանյութը՝ NEWS.am
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր