211652_close_icon
views-count1794 դիտում article-date 16:53 07-11-2022

Երբ կսկսվեն մետրոյի Աջափնյակ կայարանի շինաշխատանքները․ պարզաբանում է քաղաքապետը. aravot.am

Aravot.am-ը գրում է. ««Արդեն տեղի է ունենում առաջին փուլի հանձնման-ընդունման գործընթացը, նախագծման վերջնական փուլը պատրաստ կլինի հաջորդ տարի հունիս-հուլիս ամիսներին, որից հետո արդեն, երբ նախագծա-նախահաշվային փաստաթղթերը լինեն, ծավալը լինի, արդեն պետք է հայտարարվի մետրոյի Աջափնյակ կայարանի կառուցման մրցույթ։ Չեմ կարծում, որ 2023 թվականին սկսեն կառուցել»,-այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

Նրա ներկայացմամբ՝ պետք է նաեւ պարզեն՝ ի՞նչ ֆինանսական միջոցներով է կառուցվելու կայարանը, միջազգային ֆինանսական կառույցի վարկային միջոցներո՞վ, թե՞ սեփական միջոցներով․ «Կարծում եմ՝ միջազգային կազմակերպությունների միջոցով կիրականացվի, քանի որ ծրագրում կան էներգախնայողության կոմպոնենտներ, շրջակա միջավայրի բարելավում եւ այդտեղ հնարավորություն կլինի դրամաշնորհներ ներգրավել»։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր