5554 դիտում
20:41 07-11-2022
Ճանապարհային խախտումների ահազանգման բջջային հավելվածը փոխվում է․ «Իրազեկ քաղաքացիների միավորում»
Ճանապարհատրանսպորտային պատահարների և ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների խնդիրը Հայաստանում ճգնաժամային է։ 2021-ի տվյալներով ավտոճանապարհային պատահարների զոհերի թվով Հայաստանը 2-րդ տեղում է Եվրամիության և Արևելյան գործընկերության 33 երկրների շարքում։
Բազում քաղաքացիներ իրենց նկատած ճանապարհային երթևեկության խախտումները լուսանկարելու և սոցիալական հարթակներում հրապարակելու միջոցով սկսել էին իրազեկել հանրությանը և ոստիկանությանը խախտումների մասին` հորդորելով զերծ մնալ հրապարակված օրինակների խախտումներից։ Սակայն սոցիալական հարթակների հրապարակումները քաղաքացիների դժգոհությանը արձագանքելու և ոստիկանության միջև կապի հաստատման ամենահարմար ձևը չէին։ Ուստի, ՀՀ կառավարության նախաձեռնությամբ սկսել էր քննարկվել ավելի հարմար և ինստիտուցիոնալ տարբերակ։
2019 թ․ հոկտեմբերին ՀՀ կառավարության նախաձեռնությամբ փոփոխություններ և լրացումներ էին կատարվել «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում, որոնցով նախատեսվում էր ստեղծել կառավարությանը պատկանող բջջային հավելված՝ դրա օգնությամբ ճանապարհատրանսպորտային խախտումներն արձանագրելու համար։
Օրենքի այս փոփոխություններն այնուհետև ընկան 2020 թ․ հունիսի 11-ի որոշման հիմքում, որով տրվեց նշված հավելվածի տեխնիկական բնութագիրը և սկսվեց «Road Control Armenia» բջջային հավելվածի և Activesociety.am կայքի մշակումն ու գործարկումը։
Նոր հավելվածի նպատակը խախտումը օնլայն ռեժիմով Խախտումների արձանագրման կենտրոն փոխանցելն է, ինչը թույլ կտա քաղաքացիներին արագ և հասանելի կերպով իրավասու մարմիններին փոխանցել իրենց երթևեկը խանգարող անպարտաճանաչ վարորդների խախտումները։ Բացի դրանից, համակարգի օգնությամբ վարչական մարմինը կարող է տալ մի շարք հարցերի հստակ պատասխան, օրինակ՝ իրավախախտման տեղը և ժամանակը, որը ֆիքսվում է ավտոմատ կերպով:
Պարզեցվելու փոխարեն բարդացավ
Հավելվածը և կայքը գործարկվեցին 2021թ․ հուլիսի սկզբին, սակայն այս ընթացքում մի շարք խնդիրներ առաջացան օգտատերերի մոտ՝ հավելվածի կիրառման հարմարավետության և արդյունավետության տեսանկյունից։
Պետությանը պատկանող այս հավելվածում գրանցվելու համար անձը պետք է անցներ նույնականացման քարտի թվային ընթերցում՝ համապատասխան ընթերցող սարքով։ Այսինքն՝ օգտատերերի համար խախտումների մասին ազդարարման այս «հեշտացված» համակարգում հայտնվելու համար պետք էր ոչ միայն չխուսափել «գործ տվողի» պիտակից և ունենալ խախտումների մասին իրազեկելու ցանկություն, այլ նաև նույնականացման քարտի՝ անձնագրային և վիզաների վարչությունից ստացված գաղտնաբառ ու դրա՝ թվային ընթերցման հատուկ սարքավորում (որը USB-պորտով միանում է համակարգչին)։
Այս խնդրի պարզաբանման համար հարցումներ ենք ուղարկել ՀՀ ոստիկանություն՝ տեղեկանալու, թե ինչու է նույնականացման միակ տարբերակը նշվածը եղել, չէ՞ որ համակարգը պետք էր ավելի հարմարավետ և պրակտիկ լիներ, քան խախտման մասին ահազանգը և ապացույցներ ներկայացնելու երկարատև, ոչ գաղտնի ու վարորդի համար ոչ ձեռնտու գործընթացը։
Ավելին՝ ինչո՞ւ հնարավոր չէ համակարգում նույնականացում անցկացնել որևէ այլ՝ ավելորդ սարք չպահանջող միջոցով, ինչպես դա արվում է, օրինակ, roadpolice.am կայքում։ Նշենք, որ roadpolice.am-ը Ճանապարհային ոստիկանության առցանց համակարգն է, որտեղ ֆիզիկական անձանց հնարավորություն է տրվում նույնականացում անցնել՝ գրանցելով նույնականացման քարտի կամ բջջային քարտի տվյալները և, առանց որևէ ավելորդ սարքերի անհրաժեշտության, ծանոթանալ և օգտվել տրանսպորտային միջոցների, տուգանքների մասին տեղեկատվությունից և այլ՝ ճանապարհային երթևեկությանը վերաբերող ծառայություններից, անգամ ստանալ անձնական տվյալների հասանելիություն։
Activesciety.am հարթակի և «Road Control Armenia» բջջային հավելվածի նույնականացման եղանակի մասին մեր հարցմանը ոստիկանությունից պատասխանեցին, որ քանի որ բջջային հավելվածով ուղարկվող նյութերով կարող է առաջանալ վարչական և/կամ քրեական պատասխանատվություն, ինչպես նաև քրեական գործի շրջանակներում քաղաքացին կարող է ստանալ կարգավիճակ, ընտրվել է նույնականացում անցնելու այս ձևը (կառավարության 11.06.2020թ․ N970-Ն որոշում)։
ԻՔՄ առաջարկով որոշվեց պարզեցնել
«Իրազեկ քաղաքացիների միավորումը»՝ որպես ոստիկանական բարեփոխումների խորհրդի անդամ, համակարգի անարդյունավետության և դժվար հասանելի նույնականացման կարգի մասին հարցերը բարձրացրել է ոստիկանական բարեփոխումների նիստերի ընթացքում։ Խորհրդում քննարկման արդյունքում որոշվել է պարզեցնել մեխանիզմը։ Ի վերջո, սեպտեմբերի 8-ին ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություններ են կատարվել համակարգից օգտվելու հնարավորությունների մասով, և որոշվել է, որ այսուհետ սմարթֆոն ունեցող ցանկացած անձ կարող է ներբեռնել «Road Control Armenia» բջջային հավելվածը և դրա միջոցով տեսանկարահանել կամ լուսանկարել ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները և ուղարկել դրանք քննության։
Հավելվածի փոփոխված տարբերակը, սակայն, որոշումից հետո դեռ հասանելի չէ։ Ոստիկանությունից այս մասին մեզ տեղեկացրին, որ համակարգում համապատասխան փոփոխություններն արդեն կատարված են սպասարկող կազմակերպության կողմից և առաջիկա ամսվա ընթացքում հավելվածի նոր տարբերակը հասանելի կլինի Apple Store և Play Store համակարգերում։
Համակարգի նոր տարբերակով օգտատերերի նույնականացումը կիրականացվի activesociety.am վեբ կայքում՝ SMS հաստատման կերպով։ Այսպես, օգտատերը գրանցվում է activesociety.am-ում՝ նույնականացման քարտի տվյալներով և բջջային հեռախոսով, ստանում հաստատման կոդ, ապա SMS-ի միջոցով ստանում է «Road Control Armenia» բջջային հավելվածը ներբեռնելու հղումը։ Հավելվածը ներբեռնելուց հետո օգտատերը, Հանրային ծառայությունների համարանիշը մուտքագրելով, ապա նշված հեռախոսահամարին ստանալով ակտիվացման PIN կոդ, կարող է ամբողջությամբ օգտվել բջջային հավելվածի հնարավորություններից։
Հավելվածում գրանցման այս փոփոխությունը բազում անգամ հասանելի է դարձնում այն հանրության համար, և համոզված ենք, որ դրական կերպով կազդի նաև կիրառելիության քանակների վրա։
Այս նյութում կուսումնասիրենք նաև, թե ինչպես է գործում բջջային հավելվածը, որքան գումարներ են ծախսվել ծրագրային ապահովման համար պետական բյուջեից և ինչպիսի ակտիվություն ուներ հավելվածը մինչև գրանցման հեշտացման մասին որոշումը։
Ինչպես է գործում բջջային հավելվածը
Ֆոտո և վիդեո նյութերի միջոցով խախտումների մասին իրազեկման համակարգը գործում է 3 ենթահամակարգերով՝ բջջային հավելված, ԽԱԿ և որոշումների կառավարում։
Օգտատերը կարող է ցանկացած խախտում նկատելիս բացել հավելվածը, ընտրել համապատասխան բաժինը՝ տեսանկարահանում, լուսանկարահանում, անընդհատ տեսանկարահանման ռեժիմ։
Ընտրելով տարբերակներից մեկը՝ ըստ խախտման բնույթի, օգտատերը կարող է ստեղծել խախտման մասին նյութը, ընտրել խախտման տեսակը խախտումների ցուցակից, ինչպես նաև կարող է մուտքագրել խախտում կատարած տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը (վերջինը պարտադիր չէ, բայց պարտադիր է առնվազն ապահովել ուղարկվող նյութի մեքենայի համարանիշի ընթեռնելիությունը)։
Բոլոր գործողությունները կատարելուց հետո օգտատերը ստեղծված նյութը ուղարկում է ԽԱԿ, որտեղ մուտքագրված տվյալները վերանայվում են, մշակվում են, և կազմվում են տուգանք նշանակելու վերաբերյալ որոշման նախագծերը, ապա դրանք տրամադրվում են լիազոր մարմնին (ոստիկանությանը)։
Դրանից հետո, օգտվողի կողմից տրամադրված խախտման մասին նյութերը մշակվում են որոշումների կառավարման ենթահամակարգում, որտեղ արխիվացվում են օգտատերերի ուղարկած բոլոր նյութերը և նյութերին վերաբերող որոշումները։ Այս ենթահամակարգի միջոցով է օգտատերը հնարավորություն ստանում հետևել իր կողմից ուղարկված նյութերին և դրանց հիման վրա կայացված տուգանման որոշումներին։
Կարևոր է, որ խախտումների արձանագրման համակարգը ամբողջությամբ ապահովում է ուղարկվող նյութերի գաղտնիությունը։
Համակարգի համար հատկացված գումարները
Կառավարության տվյալներով՝ ոստիկանության կարիքների համար ձեռք են բերվել սերվերներ և տվյալների պահոց՝ 45 մլն դրամի, որոնք նախատեսվել են բջջային հավելվածով, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության, ՃՈ ծառայության կարգախմբերի կողմից և տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ՃԵԿ խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի կառավարման activesociety.am համակարգի գործարկման համար:
Համակարգի սպասարկման վճարները կատարվում են ամսական հաշվարկով՝ տոկոսային համամասնությամբ՝ ԽԱԿ կողմից արձանագրված խախտումների առնչությամբ կայացված որոշումներով փաստացի գանձված գումարների 27․8%-ը։
Ոստիկանությունից որոշեցինք պարզել, թե ինչու է ընտրվել ծառայությունների համար ամսական հաշվարկով՝ տոկոսային համամասնությամբ վճարում իրականացնելու տարբերակը և ոչ գնումների մասին օրենքով նախատեսված որևէ այլ կերպ։
Ոստիկանության կողմից մեզ տրամադրված տվյալներով՝ ծառայությունների համար վճարման այս եղանակը թույլ է տալիս ապահովել համակարգի ստեղծումը պետություն-մասնավոր գործընկերություն համատեքստում։ Մասնավորապես, որոշվել է ԽԱԿ կողմից արձանագրված խախտումների մասին կայացված որոշումներով փաստացի գանձված գումարների մինչև 30 %-ը հատկացնել ներդրողին՝ նշված համագործակցությունը ապահովելու նպատակով։ Դրա փոխարեն, ներդրողը ինքն է հոգում համակարգի ծրագրային ապահովումների մշակման, ԽԱԿ ենթահամակարգի շահագործման, բջջային հավելվածի և որոշումների կառավարման ենթահամակարգի ծախսերը։
Կառավարությունը որոշել է ներդրողների մրցույթի անցկացմամբ առավելությունը տալ 30-ից ավելի ցածր տոկոս առաջարկող կազմակերպություններին։ Արդյունքում էլեկտրոնային համակարգի սպասարկման ծառայությունների մատուցման համար ընտրվել է «Էլիպս Ջի Էյ» ՍՊԸ-ն, որի հետ պայմանագիրը գործում է 01․01․2021 թ․-ից մինչև 31․12․2025 թ․-ը։
2022 թ․ հունիսի 15-ի դրությամբ համակարգի միջոցով պետական բյուջե է մուտքագրվել 1 միլիոն 823 հազար 4 հարյուր դրամ, որի 27․8 տոկոսը (506.9 հազար դրամը) ենթակա է վճարման «Էլիպս Ջի Էյ» ՍՊԸ-ին։
Այսինքն, 45 մլն դրամ ծախսից հետո համակարգի 2 տարիների աշխատանքի արդյունքում պետական բյուջե է մուտքագրվել ընդամենը 1․8 մլն դրամ՝ տուգանքների կերպով, իսկ փաստացի վճարներից հետո բյուջեում է մնալու մոտավորապես 1․3 մլն դրամ։
Այժմ ուսումնասիրենք, թե որքանով է արդյունավետ արդեն 1 տարի ներդրված այս օնլայն համակարգը։
Քանի՞ քաղաքացի է օգտվում համակարգից
Ոստիկանության կողմից մեզ տրամադրված տեղեկատվության համաձայն, «Road Control Armenia» բջջային հավելվածի օգտագործման քանակների մասին ստանում ենք հետևյալ պատկերը․
2021թ․ հուլիսի 15-ի դրությամբ կայքում գրանցվել է թվով 36 օգտատեր։ Այս շրջանում կայքը և հավելվածը նոր էին գործարկվել, ունեին մի շարք շտկումների կարիք։
Հատկանշական է, որ հավելվածի մասին մեդիա հրապարակումների ակտիվությամբ այն պետք է որ հրապուրեր քաղաքացիների ուշադրությունը, սակայն ենթադրաբար գրանցումներին խանգարում էր դժվար նույնականացման գործընթացը։
2021 թ․ օգոստոսի 7-ի դրությամբ գրանցված օգտատերերի քանակը եղել է 97-ը, իսկ այս տարվա փետրվարի 28-ի դրությամբ օգտատերերի քանակը բարձրացել է ընդամենը 151-ի։ Այս ժամանակահատվածում գրանցված օգտատերերի կողմից ԽԱԿ է փոխանցվել 569 նյութ, որից վարչական տույժ նշանակելու մասին որոշումներ են կայացվել ընդամենը 179-ի վրա։
Այս ամառվա սկզբին օգտատերերը ավելացել էին 18 գրանցումով, ընդհանուր՝ 169 հոգի։ Հատկանշական է, որ գրանցված օգտատերերից յուրաքանչյուրը հնարավորություն ունի ամսական 3, իսկ տարեկան՝ 30 հաղորդում փոխանցել համակարգի միջոցով։ Սակայն մեր ստացած տվյալներով՝ գրանցվածներից 21 հոգի մեկական նյութ է ներկայացրել ՃՈ խախտումների մասին, իսկ ընդամենը 37 հոգին՝ մեկից ավելի նյութեր։
Գրանցումների և ԽԱԿ փոխանցված նյութերի սակավությունը ցույց են տալիս, որ բջջային հավելվածից և կայքից օգտվողների քանակը բավականին փոքր է, ի համեմատ ՀՀ-ում վարորդական իրավունք ունեցող անձանց քանակի, որը, որպես կանոն, տարեկան 20 հազարից ավել է լինում։ Միևնույն ժամանակ, ներկայումս Պարեկային ծառայության աշխատանքի կողմից գրանցվող ճանապարհային երթևեկության խախտումների քանակը շաբաթվա կտրվածքով միջինում 1000-ից ավել է լինում (ըստ Ոստիկանության պաշտոնական կայքում հրապարակվող վիճակագրության)։
Այսպիսով, չնայած համակարգի կիրառությունը հեշտացնում է ոստիկանության աշխատանքը՝ ապահովելով վարորդների խախտումները տեղում ֆիքսելու հնարավորություն, հանրության և ոստիկանության միջև համագործակցություն, ինչպես նաև կատարում է խախտումների կանխարգելման գործառույթ, այնուամենայնիվ, փաստերը ցույց են տալիս, որ խախտումների մասին տեղեկացման օնլայն համակարգի գործարկման 2 տարիների ընթացքում այն դեռևս բավականին պասիվ է կիրառվում քաղաքացիների կողմից։
Այժմ, երբ համակարգում գրանցման եղանակը հեշտացվել է, ակնկալում ենք, որ օգտատերերի քանակը և հավելվածի ակտիվությունը կավելանա։ «Իրազեկ քաղաքացիների միավորումն» այս խնդրի լուծման համար նաև ՀՀ ոստիկանությանն առաջարկել է իրազեկման արշավ սկսել հավելվածում գրանցման փոփոխությունների մասին, որպեսզի ավելի շատ մարդիկ տեղեկանան հեշտացված գրանցման և խախտումների՝ արագ արձանագրման իրենց հնարավորության մասին։
Լիլիթ Ղազարյան, «Իրազեկ քաղաքացիների միավորում»

Նմանատիպ նյութեր
7013 դիտում
22:47 03-08-2019
Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ համակարգողը այդքան էլ իրազեկ չէ․ «Վստրեչի Ապեր». NEWS.am
12859 դիտում
15:21 07-08-2017
Ռուսաստանը նորից զինում է Ադրբեջանին. «Իրազեկ քաղաքացիների միավորում». ԱՆԻՄԱՑԻՈՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ
6247 դիտում
15:29 20-05-2019
Դատարանների մուտքերն արգելափակելու վարչապետի կոչին մոտ 1100 մարդ է արձագանքել. «Իրազեկ քաղաքացիների միավորում»
Այս բաժնից
700 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
568 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
526 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին