211652_close_icon
views-count1423 դիտում article-date 11:35 09-11-2022

Այսօր մենք կրկին գլուխ ենք խոնարհում այն քաջարի հայորդիների առջև, որոնք իրենց կյանքը չխնայեցին հանուն հայ ժողովրդի ապրելու. Տիգրան Արզաքանցյան

Այսօր՝ նոյեմբերի 9-ին, լրանում է արցախյան երկրորդ պատերազմի ավարտի երկրորդ տարելիցը:
2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի անմիջական մասնակցությամբ և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ներգրավմամբ Արցախի և նրա ժողովրդի դեմ սանձազերծված ագրեսիան կանգնեցնելու նպատակով 2020թ. նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահի միջնորդությամբ ստորագրվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ավարտի մասին եռակողմ հայտարարությունը, որի հիման վրա Արցախում տեղակայվեցին ՌԴ խաղաղապահ ուժեր։

Այսօր մենք կրկին գլուխ ենք խոնարհում այն քաջարի հայորդիների առջև, որոնք իրենց կյանքը չխնայեցին հանուն հայ ժողովրդի ապրելու և իր ապագան կերտելու իրավունքի՝ թույլ չտալով իրականացնել ագրեսիան սանձազերծողների՝ Արցախն ամբողջովին հայաթափելու մտադրությունը:

44-օրյա պատերազմն ու պատերազմի հետևանքները ստիպում են մեզ դաս քաղել սխալներից ու այս պարտությունը դարձնել մեր պատմության մեջ թերևս վերջինը։ Հայ ժողովուրդն ու հայ քաջորդիները լավ գիտեն ընկնելուց հետո ոտքի կանգնելու բարդ, բայց հնարավոր ճանապարհը։ Այն ինչ սկուտեղի վրա մեր տղաների արյան գնով նվիրաբերվեց թշնամուն՝ հետ ենք վերցնելու և այդ օրը մոտ է։

Փառք ու պատիվ նրանց ովքեր ընկան, հավերժ պարտական ենք այն տղաներին, ովքեր վերադարձել են, բայց մտովի դեռ այնտեղ են` ռազմաճակատում։
 

Նմանատիպ նյութեր