211652_close_icon
views-count1121 դիտում article-date 16:34 09-11-2022

Նախարար Վաչե Տերտերյանը 4 օրով գործուղվում է Ստրասբուրգ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը 4 օրով գործուղվել է Ստրասբուրգ:

Որոշման մեջ ասվում է. «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

  1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանին 2022 թվականի նոյեմբերի 27-30-ը գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Ստրասբուրգ)՝ Եվրոպայի խորհրդի Ժողովրդավարության և կառավարման հարցերով եվրոպական կոմիտեի 16-րդ նիստին մասնակցելու նպատակով։
  2. Ընդունել ի գիտություն, որ Վաչե Տերտերյանի` Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
  3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը։

Նմանատիպ նյութեր