875 դիտում
10:19 10-11-2022
ԱԺ դարպասն արդեն զոդում են. Փաշինյանը խաբել է. մաս 131․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի ԱԺ աշխատակազմը որոշել է անվտանգության լրացուցիչ միջոցառումներ ձեռնարկել Ազգային ժողովի շենքի համար, եւ այդ նպատակով ԱԺ դարպասները նորից զոդում են եւ պարիսպների երկայնքով փշալար անցկացնում։ Այս մասին հայտնել է ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը։ Այս ամենը եւս մեկ անգամ ապացուցում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոստումները տարիներ հետո իրականություն չեն դառնում:
Կհիշեք՝ 2018 թվականի թավշյա հեղափոխությունից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ հպարտ քաղաքացիների համար այսուհետ Հայաստանում փակ դռներ չպետք է լինեն, եւ նրանք կարող են խփել բացել անգամ կառավարության դուռն ու ներս մտնել, որովհետեւ ժողովուրդն է եկել իշխանության։ «Պետք է բացենք Ազգային ժողովի դռները ՀՀ քաղաքացիների առաջ: Երբ մենք բացում էինք փակ դռները, մեզ ասում էին՝ ինչո՞ւ եք դա անում. մենք ասում էինք՝ Հայաստանի Հանրապետությունում Հայաստանի քաղաքացիների առաջ փակ դռներ չեն կարող լինել, եւ Հայաստանի քաղաքացիների առաջ փակ դռներ չեն լինելու»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը:
Եվ իսկապես այդ նույն օրերին բացվեցին նաեւ Բաղրամյան 26-ի դռները, ու մարդիկ սկսեցին զբոսնել նախագահական նստավայրի տարածքում, սկսեցին մտնել խորհրդարանի բակ, սակայն այդ ամենը տեւեց ընդամենը մոտ տասը ամիս: Արդեն 2019 թվականի օգոստոս ամսին Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարողները որոշել էին ակցիա անել խորհրդարանի մոտ, այդ օրը նրանց թույլ չտվեցին մտնել ԱԺ բակ, եւ արդեն պարզվեց, որ ԱԺ դարպասները փակ են: ԱԺ դարպասները հետագայում կոնկրետ ժամերով էին բացում, ապա միանգամից փակվեց, խստացվեց անգամ լրագրողների մուտքը, իսկ հիմա պարզվում է, որ լրացուցիչ անվտանգության աշխատանքներ են կատարվում:
Այսինքն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այն ժամանակ խոսելով ժողովրդավարության մասին, հերթական անգամ խաբել է ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացիներին»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
3198 դիտում
09:40 27-03-2015
Երևանի Դեմիրճյան փողոցում վերից վար դիտահորերի կափարիչների զոդում էր տեղի ունենում. ՀԺ
2308 դիտում
22:17 17-05-2019
Չի՛ ստացվելու, ժողովուրդը արդեն սկսելա գիտակցել, որ Նիկոլը խաբել և շարունակում ա խաբել. Մենուա Հարությունյան
2714 դիտում
10:39 05-05-2022
Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 1. «Ժողովուրդ»
Այս բաժնից
916 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
946 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»
1804 դիտում
08:54 17-10-2024
Ընդդիմադիր ոստիկանապետը վերադառնում է քաղաքականություն. «Փաստ»