1598 դիտում
14:07 10-11-2022
Փաշինյանին հստակ ասել եմ, որ Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի երկխոսությունները փոխկապակցված են. Էրդողանը Երևանից «արդյունավետ քայլեր է» ակնկալում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մեկնաբանելով Հայաստանի հետ երկխոսությունը, նշել է, որ Անկարան ձգտում է ընդլայնել «բարեկամների, ոչ թե թշնամիների շրջանակը»։ Այս մասին գրում է «Անադոլու» գործակալությունը:
«Երևանի քայլերը Բաքվի նկատմամբ դրական ազդեցություն կունենան մեր քայլերի վրա»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։
Նրա խոսքով՝ Թուրքիան Հայաստանից դրական քայլեր է ակնկալում տարածաշրջանում։
«Հայկական սփյուռքը՝ լինի Ֆրանսիայում, թե ԱՄՆ-ում, դեմ է (Թուրքիա-Հայաստան) երկխոսությանը, ինչը բացասաբար է անդրադառնում գործընթացի վրա։ Այս պահին մենք բավարար քայլեր չենք տեսնում Երևանի կողմից Անկարայի և Բաքվի հետ հարաբերությունների կարգավորման հարցում»,- ասել է նա։
Թուրքիայի նախագահը վերհիշել է Պրահայում Հայաստանի վարչապետի հետ հանդիպումը. «Ես նրան (Փաշինյանին) պարզ և հստակ փոխանցեցի Անկարայի դիրքորոշումը Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի երկխոսությունների փոխկապակցվածության վերաբերյալ։ Երևանից ակնկալում ենք արդյունավետ քայլեր: Այս պահին ես չեմ կարող ասել (կարգավորման) որևէ մակարդակի հասնելու մասին։ Միայն Հայաստանը կարող է իրավիճակը փոխել դրական ուղղությամբ և նվազագույնի հասցնել սփյուռքի քայլերից բխող բացասականը»,- ասել է Էրդողանը։

Նմանատիպ նյութեր
1414 դիտում
23:24 08-11-2023
Էրդողանը կոչ է արել արդյունավետ քայլեր ձեռնարկել Իսրայելին կանգնեցնելու համար
5113 դիտում
21:17 14-08-2021
Պետք է իրականությունն ասել հանրությանը, ասել փաստերով, ասել թեկուզ դառը ճշմարտությունը. Նաիրի Հոխիկյան
Այս բաժնից
1042 դիտում
17:27 19-01-2025
Դոնալդ Թրամփը ողջունել է ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդների ազատ արձակման մեկնարկը
937 դիտում
16:07 19-01-2025
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը հրաժարական է տվել՝ ի նշան ՀԱՄԱՍ-ի հետ գործարքի դեմ բողոքի
976 դիտում
15:41 19-01-2025
Ուկրաինայի իշխանությունները պնդում են, որ Պոկրովսկում իրավիճակը «կայուն է»