11434 դիտում
13:42 10-11-2022
Ինչպես կասեր մեծն Սևակը՝ «երազախաբ լինելուց՝ երեխա չեն ունենում»․ պետության շահերին վնաս հասցնելու համար մեկին կալանավորում են, մյուսի պաշտոնը բարձրացնում․ ի՞նչ է կատարվում ՀՀ կադաստրի կոմիտեում
Վերջին օրերին մեծ աղմուկ բարձրացրեց ՀՀ կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման արխիվի բաժնի պետի պաշտոնակատար Հ. Ա.-ի կալանավորման փաստը։
Մինչ ՀՀ իրավապահ մարմինները նրան մեղադրում են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիքներ կատարելու ու պետության օրինական շահերին մեծ վնաս հասցնելու մեջ, այդ նույն կառույցում՝ նույն հոդվածով (ՀՀ Քր․ օրենսգրքի 308 հոդվածով) անցնող մի քանի աշխատակիցներ պետական պարգևների ու խրախուսման են արժանանում՝ ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի ու Քաղծառայության խորհրդի կողմից, նույնիսկ նրանցից ոմանց պաշտոններն են բարձրացնում։
Խոսքը ՀՀ կադաստրի կոմիտեի Շիրակի մարզային ստորաբաժանման մի քանի աշխատակիցների՝ Գոհար Պողոսյանի, Արսեն Պողոսյանի, Աղունիկ Վարդանյանի, Արմինե Մուրադյանի, Ժորա Ոսկանյանի և Ալբերտ Գրիգորյանի մասին է, որոնց ներգրավմամբ Շիրակի մարզի քննչական կոմիտեում դեռ 2021 թվականի սեպտեմբերին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին՝ Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, 314 հոդվածի 1-ին՝ պաշտոնեական կեղծիքի ու 325 հոդվածի 1-ին մասով, այն է՝ Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու հատկանիշներով։
Չնայած այս հոդվածները դասվում են Պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների շարքին և խիստ պատիժ են նախատեսում, սակայն ինչպես ցույց է տալիս քրգործի ընթացքը, պետության շահերի պաշտպանությունը Շիրակի մարզի իրավապահ համակարգին բնավ չի մտահոգում։
SHAMSHYAN.com-ը բազմիցս է անդրադարձել այս թեմային https://m.shamshyan.com/hy/article/2021/11/07/1200011/՝ տեղեկացնելով, որ թեև մեկ տարուց ավելի է՝ քրգործ է հարուցված, սակայն կարելի է ասել՝ սայլը տեղից չի շարժվում․ ամենայն հավանականությամբ՝ ժամանակ շահելու, վաղեմության ժամկետ անցնելու նպատակով ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային վարչության կողմից (գործը քննում է ավագ քննիչ Մամիկոն Մքոյանը) կադաստրային այս գործերը ուղարկվել են ՀՀ փորձաքննությունների ազգային բյուրո։
Եվ սա այն դեպքում, երբ ակնառու են օրենքի կոպտագույն խախտումները, համայնքային բյուջեներին հասցված վնասները և կան կադաստրի աշխատակիցների դիպլոմների կեղծիքների վերաբերյալ անհերքելի ապացույցներ։
Պարզ է, որ ՀՀ փորձաքննությունների ազգային բյուրոյում ուսումնասիրություններն ամիսներ, նույնիսկ տարիներ են տևելու, իսկ այդ ընթացքում պետությանը վնաս հասցնելու քրգործի մեջ ներգրավված անձինք շարունակելու են այդ նույն պետության միջոցներից անարգել օգտվել։
Քրգործը կա, սակայն մեկ տարուց ավելի ոչ մեկին մեղադրանք չի առաջադրվել․ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային վարչությունը դեռ ուսումնասիրում է ՀՀ կադաստրի կոմիտեի Շիրակի մարզային ստորաբաժանման գլխավոր ռեգիստր Գոհար Պողոսյանի՝ օրենքի խախտմամբ պետական գրանցումներ կատարելը և Լեռնակերտ համայնքի բյուջեին վնաս հասցնելը։
Կադաստրի երեք այլ աշխատակիցների՝ Արսեն Պողոսյանի, Ալբերտ Գրիգորյանի, Ժորա Ոսկանյանի դեպքում անվերջ ուսումնասիրում է ՀՀ իրավական ակտերը խմբակային ոտնահարելը և քաղաքացուն վնաս հասցնելը, հաշվապահ Աղունիկ Վարդանյանի և արխիվի բաժնի ավագ մասնագետ Արմինե Մուրադյանի, նախկին օպերատոր Մերի Գյոդակյանի պարագայում դիպլոմների կեղծիքը և պետությանը խաբելը։
Կան տեղեկություններ, որ այս գործը փակուղի տանելու մեջ շահագրգիռ է ՀՀ Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանը։
Ի դեպ, Շիրակի դատախազությունը ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարությանը տվյալ աշխատակիցներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու պահանջով միջնորդագիր նույնիսկ չի հասցեագրել, այլ բավարարվել է ոչինչ չասող, ձևական մի գրությամբ, որն էլ հաշվի չի առնվել կադաստրի կոմիտեի ղեկավարի կողմից։
Հետաքրքիր է, թե կադաստրի կոմիտեում վերահսկողության վարչության դերը ո՞րն է, անցանկալի աշխատակիցների գլխին գործը սարքե՞լն ու նրանցից ազատվե՞լը։
Ու դեռ ոչինչ, որ գործն ավարտին չի հասցվում, կա ավելի խայտառակ փաստ․շրջանցելով դատախազությանը՝ քրգործում ներգրավված անձանցից մեկի պաշտոնն ենբարձրացրել։
Բացի քրգործով անցնող Մերի Գյոդակյանից, ով անարգել լքել է Հայաստանի տարածքը, քրեական գործի հարուցումից հետո, մնացած բոլոր աշխատակիցները, ինչպես արդեն նշել ենք, շարունակում են իրենց աշխատանքային անխոչընդոտ գործունեությունը վերը նշված պետական կառույցում՝ օգտվելով պետական պարգևավճարներից, իսկ Արսեն Պողոսյանի դեպքում պաշտոնն են բարձրացրել։
Վերջինս, լինելով տվյալների հաշվառման և մուտքագրման բաժնի առաջատար մասնագետ, քրգործի հարուցումից հետո դարձել է գլխավոր մասնագետ․ դեռ անցյալ տարվա սեպտեմբերին իբրև թե հաղթահարել է հաշվառման բաժնի գլխավոր մասնագետի համար հայտարարված քաղծառության մրցույթը և կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակար Գագիկ Եգանյանի թեթև ձեռքով նշանակվել համապատասխան պաշտոնին:
Պարզ է, որ այս ամենը կատարվում է կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի գիտությամբ, հրամանով՝ բնականաբար իրավապահների թողտվությամբ։
Սուրեն Թովմասյանի աշխատաոճին, ապօրինի կերպով աշխատակիցներից ոմանց ազատելու ու դատարաններում խայտառակվելու թեմային բազմիցս ենք անդրադարձել՝ համապատասխան ապացույցներ ու փաստաթղթեր մեջբերելով, սակայն վերջինս շարունակում է առաջնորդվել՝ «ինչպես կուզեմ, այնպես կանեմ» սկզբունքով։
Տպավորություն կա, թե նա գործում է կառավարության գիտությամբ,այլապես նմանատիպ պաշտոնյան միայն Շիրակի մարզային ստորաբաժանումում տեղի ունեցած աղմկահարույց պատմությունից հետո վաղուց պիտի ազատված լիներ համապատասխան պաշտոնից։
Իրավապահ համակարգից ու կառավարության բարձրաստիճան անձանցից կարծես՝ և ոչ մեկը նրան մինչև օրս հարց չի տվել՝ այդ ինչպե՞ս է պետության դեմ գործած հանցանքի փաստով հարուցված քրգործի մեջ ներգրավված անձանցից մեկը խրախուսվում՝ ավելի բարձր պաշտոն ստանալով, իսկ մյուսը՝ կալանավորվում։
«Կարող ա խուժանապետությունը պոզով պոչով կենդանի է»․ կասեր Նիկոլ Փաշինյանը, իսկ գուցե այս հարցը պիտի իր կառավարության անդամ հանդիսացող Սուրեն Թովմասյանին ուղղե՞ր։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։