3148 դիտում
16:32 10-11-2022
Կարող ենք ստեղծել համայնքներ, որոնք ունակ կլինեն քայլել զարգացման ռիթմին զուգահեռ․ Ռազմիկ Պետրոսյան
Ռազմիկ Պետրոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
«1996թ. նոյեմբերի 10-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում Հայաստանի Հանրապետությունում ձևավորվեցին առաջին տեղական ինքնակառավարման մարմինները:
Սիրելի՛ համայնքապետեր, ավագանու անդամներ, ՏԻՄ-երի ներկայացուցիչներ,
Շնորհավորում եմ Տեղական ինքնակառավարման մարմինների օրվա առթիվ:
Պատմական զարգացման 26 տարիների ընթացքում համակարգն ինստիտուցիոնալ զարգացման երկար ճանապարհ է անցել:
Այժմ Հայաստանում զարկ է տրվել տեղական ինքնակառավարման ոլորտի բարեփոխումների չափազանց կարևոր փուլի, որի նպատակը ավելի զարգացած, կայուն, տնտեսապես հզոր ու բարեկարգ համայնքներ ունենալն է. համայնքներ, որտեղ ապրելն էլ ավելի հաճելի կլինի:
Համայնքների միավորման գործընթացն անշեղորեն երաշխավորելու է տեղական ինքնակառավարման անկախությունն ու ՏԻՄ-երի գործունեության ինքնիշխանությունը: Տեղական ժողովրդավարության զարգացմամբ ու պահպանմամբ մենք վստահաբար կարող ենք ստեղծել համայնքներ, որոնք ունակ կլինեն քայլել զարգացման ռիթմին զուգահեռ:
Կրկին շնորհավորում եմ խորհրդանշական օրվա առթիվ՝ մաղթելով հաջողություններ և արգասաբեր աշխատանք ի շահ մեր համայնքների ու մեր պետության»:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1216 դիտում
14:50 15-05-2024
Ընտանիքի բարեկեցությունը երկրի զարգացման և առաջընթացի չափանիշ է․Ռազմիկ Պետրոսյան
Այս բաժնից
1657 դիտում
21:30 31-01-2025
ՊԵԿ-ը շարունակում է ներկայացնել՝ ինչպես լրացնել եկամուտների տարեկան հայտարարագիրը
1039 դիտում
21:10 31-01-2025
«Սահմանազատման» ավարտին խոցելի Տավուշ ենք ունենալու՝ ծանրացող մարտահրավերներով․ Աբրահամյան