211652_close_icon
views-count960 դիտում article-date 22:16 10-11-2022

Կամերային նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Գերմանիայում

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացել է Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգը՝ Գերմանիայում կայանալիք հյուրախաղերին ընդառաջ։

Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, համերգի ընթացքում նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան) հանդես է եկել գերմանացի դիրիժոր Ֆիլիպ Ամելունգի ղեկավարությամբ, որի հրավերով նվագախումբը մեկնել է Գերմանիա։

Որպես մենակատար հանդես է եկել Գինեսի ռեկորդակիր, ճանաչված ջութակահար Նիկոլայ Մադոյանը. ծրագրում՝ Ֆելիքս Մենդելսոն, Էդուարդ Բաղդասարյան, Ռուբեն Ալթունյան, Էդվարդ Միրզոյան։

Գերմանիայի Դաշնությունում հյուրախաղերը կանցկացվեն նոյեմբերի 10-18-ը։ Հյուրախաղերի շրջանակում, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, նվագախումբը Գերմանիայի Դաշնության Սաքսոնիա-Անհալթ երկրամասի խորհրդարանում՝ Լանդթագում, հանդես կգա «Հայաստանի օր» միջոցառմանը, ինչպես նաև երեք համերգով կմասնակցի «Իկինգ» փառատոնին։ Նախատեսված է ևս երկու համերգ Նաումբուրգ և Մագդեբուրգ քաղաքներում։

Նմանատիպ նյութեր