211652_close_icon
views-count30283 դիտում article-date 12:24 13-11-2022

Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են Lexus-ը, Kia-ն ու Mitsubishi-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը և հայտնվել մայթին. օպերատիվ են գործել Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ նոյեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։30-ի սահմաններում Ազատության պողոտայում բախվել են Սամվել Բեգլարյանի վարած Lexus մակնիշի, Ռուբեն Սարգսյանի վարած Kia մակնիշի և Լևոն Գևորգովի վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Ստաֆֆի Դիլանյանի գլխավորությամբ։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկ
Հովհաննես Դավթյանն ու կրտսեր պարեկ Նորիկ Այվազյանը։

Բախման հետևանքով Mitsubishi-ն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել խաչմերուկը կարգավորող լուսակիրը և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթում՝ թերթի կրպակի դիմաց։

Վթարի փաստով պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակում նյութեր են նախապատրաստվում։

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+

Նմանատիպ նյութեր